Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Եթե Գագիկ Ծառուկյանը համագործակցի Սեյրան Օհանյանի հետ, ապրիլյան պատերազմի հարցերի բեռը կվերցնի իր վրա

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Մեր հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը

– Ընտրություններին մնացել է մոտ երկու ամիս, բայց ընտրապայքար, որպես այդպիսին, դեռ չի սկսվել: Ինչո՞ւ:

– Կա նոր ընտրական օրենսգիրք, որը, ըստ էության, նախատեսված է բավականին լուրջ, կայացած կուսակցությունների համար: Բացառությամբ մեկ–երկու, առավելագույնը երեք կուսակցության, մյուսները ընտրություններին մասնակցելու ձևին վերաբերող նոր ԸՕ–ի առաջադրած պայմաններին չեն բավարարում: Հիմա կուսակցությունները պետք է ներկայացնեն ոչ միայն կուսակցական ցուցակներ, այլև ամեն մի ընտրատարածքի համար առանձին ռեյտինգային ցուցակ: Իսկ մեզանում գործող կուսակցությունների անդամների ընդհանուր թիվը, եթե ազնիվ լինենք, առավելագույնը մեկ–երկու տասնյակ է: Ուստի բոլորը հայտնվել են ծանր վիճակում, բացառությամբ ՀՀԿ–ի, որը, ունենալով իշխանական բավականին լուրջ լծակներ, այդ հնարավորությունն ունի: Ուստի դեռ հարց է՝ արդյոք ընդդիմադիր դաշտում գործող կուսակցությունները կարո՞ղ են միավորվել, որպեսզի միասնաբար կատարեն ԸՕ պահանջները, ներկայացնեն համապատասխան փաստաթղթերը և լուրջ մրցակցություն ցույց տան իշխող քաղաքական կուսակցությանը: Թեպետ միգուցե նրանց նկատառումները բացառապես պայմանավորված են հետընտրական գործընթացներով: Այսինքն՝ ընտրություններից հետո այնպես անել, որ լինեն ներքաղաքական լուրջ սրացումներ, որոնց արդյունքում հնարավորություն կունենան որոշել կամ ձևակերպել իրենց նպատակներն ու ցանկությունները:

– Մի քանի օր առաջ Գ. Ծառուկյանը հայտարարեց, որ վերադառնում է քաղաքականություն: Հաշվի առնելով Ձեր ասածը, արդյոք նրա վերադարձով կլինե՞ն լուրջ փոփոխություններ:

– Այս դեպքում էլ պետք է ազնիվ լինենք՝ ցանկանում ենք, թե ոչ, Գ. Ծառուկյանը միակ անձն է, որ ժամանակին կարողացել է իր շուրջը համախմբել բավականին լուրջ մարդկանց և մարզերում ստեղծել մրցունակ կառույցներ: 2015թ. փետրվարի 12–ից հետո ոչ ոք չկարողացավ քաղաքական դաշտում զբաղեցնել այն տեղը, որն ուներ նա: Նա շատ լավ կարողացավ հիմնավորել 2015 թ. փետրվարի 12–ից հետո իր դուրս գալը մեծ քաղաքականությունից և հիմա նույնքան ճկուն ձևով կարողանում է հիմնավորել, թե ինչու է վերադառնում: Ու նա ունի բավականին մեծ շանսեր՝ կարճ ժամանակում ձևավորելու հստակ գործող կառույցներ, մասնակցելու և լուրջ մրցակցություն ցույց տալու ՀՀԿ–ին: Ուստի այդ առումով պետք է ողջունել այն, ինչ տեղի է ունենում: Այլապես ունենալու էինք բացառապես մեկ կուսակցությամբ ընտրություններ:

– Ընդդիմադիր դաշտում այսօր ուրվագծվում է մեկ այլ, քիչ թե շատ, լուրջ բևեռ՝ Սեյրան Օհանյանի գլխավորությամբ: Այդ դաշինքը ի՞նչ շանսեր ունի:

– Բավականին դժվար է այդ հարցին պատասխանել մի քանի պարզ պատճառով: Նախ, մենք չգիտենք, թե Ս.Օհանյանին առնչվող ի՞նչ կարգի խնդիրներ պետք է դուրս գան օրակարգ: Մենք ունեցել ենք ապրիլյան պատերազմ: Կան քննադատելի և իրականությանը համապատասխանող բացթողումներ, որոնց հիմնական պատասխանատուն ո՞վ է եղել:

– Գերագույն գլխավոր հրամանատարը:

– Կար նաև պաշտպանության նախարար, ով արդյոք ամեն ինչը ճի՞շտ է զեկուցել գերագույն գլխավոր հրամանատարին: Շատ կարևոր հարց է: ՊՆ առանձին լուրջ կառույց է, որը, համենայնդեպս, խաղաղ պայմաններում իր բոլոր ենթակառուցվածքների հետ տարվող աշխատանքներում, դրանց ռազմական տեխնիկայի ապահովման գործում և շատ այլ խնդիրներում բավականին ինքնուրույն է: Արդյոք ի հայտ կգա՞ն նման հարցեր, թե՞ ոչ: Դրանց պատասխանները կա՞ն, թե՞ չկան: Երկրորդ, ինչո՞ւ ժամանակին չեն բարձրացվել այն բոլոր հարցերը, որոնք այսօր բարձրացվում են: Կարող է արդարացում լինել, թե որպես զինվորական և այլն: Բայց ի՞նչն է փոխվել: Որպես զինվորական, դուք հասարակությանը խաբո՞ւմ էիք, կամ ինքներդ չէի՞ք տեսնում: Եթե չէիք տեսնում, ապա ինչով կհիմնավորեք, որ այսուհետ կտեսնեք: Եվ արդյոք այդ դաշինքը, որ ձևավորվում է, հնարավորություն կունենա՞ այս կարճ ժամանակահատվածում հասարակությանը նախ համոզել իր ճշմարտացիության մեջ, ապա բավարարել ԸՕ բոլոր պահանջները: Եվ որտեղի՞ց պետք է առաջանան այն ֆինանսական միջոցները, որ ուզենք, թե չուզենք, անհրաժեշտ են նախընտրական գործընթացները կազմակերպելու համար:

– Խոսվում է, որ հնարավոր է Օհանյան–Ծառուկյան տանդեմ: Դա որքանո՞վ է հավանական:

– Անկեղծ պատասխանեմ՝ հավանական չէ, որովհետև Ծառուկյանը չի կարող իր վարկանիշը հարվածի տակ դնել: Նրա վարկանիշը հիմնականում ձևավորվել է այն առանցքի շուրջ, որ ցանկացած գործունեության մեջ արդար է, ազնիվ և անձնական շահ չի հետապնդում: Այս պարագայում նրան կուղղվեն հարցեր՝ պայմանավորված ուրիշ մեկով, և այդ հարցերի պատասխանները նա դժվար թե ունենա: Նրան ամենևին պետք չէ ապրիլյան պատերազմի հարցերի բեռը վերցնել իր վրա:

Արփի Սահակյան

Վանաձորում 52-ամյա տղամարդու բնակության վայրում թմրամիջոց և զենք-զինամթերք է հայտնաբերվել Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամըԿաթողիկոսի եղբոր համար մեղադրողը պահանջում է 3 տարի 6 ամիս, եղբորորդու համար՝ 7 տարի 6 ամիս ազատազրկում «Չայնիի» ոլորանների սկզբնամասում «Chevrolet»-ն դուրս է եկել ճանապարհից, մայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոցԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը Փաշինյանի խոստացած խաղաղության կեղծ լինելու վառ ապացույցն է. տեսանյութՓաշինյանը վերջապես խոստովանեց, որ Ալիևն ամենևին էլ խաղաղության չի ձգտում Ալիեւն ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարին Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կարիերայում առաջին անգամ ընդգրկվել է WTA -ի լավագույն 100-յակում Եկեղեցու վրա հարձակվելով՝ իշխանությունները փորձում են Սփյուռքն անջատել Հայաստանից․ Արմեն ՄանվելյանԿառավարությունը երկարաձգել է պտուղ–բանջարեղեն արտահանողների սուբսիդավորումը Մենք ոչ մի դիմում չենք ստացել «Դոնալդ Թրամփի անվան տրանսպորտային երթուղի» նախագծին մասնակցելու վերաբերյալ. Լավրով Տղամարդը ընկել է ատրակցիոնից և մահացելԿենսաբազմազանությունը պաշտպանելուն զուգահեռ պաշտպանեք մարդուն, նրա հայրենիքը, ազատությունն ու արժանապատիվ կյանքի իրավունքը. Աննա ԿոստանյանԼսե'ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը. գերիները պիտի ազատ արձակվեն, արցախցիները՝ վերադառնան. Մենուա Սողոմանյան Կառավարությունը լրացուցիչ 2,35 մլրդ դրամ է հատկացրել գիտության ոլորտին Թրամփը կարող է թուլացնել Ռուսաստանի «ստվերային նավատորմի» դեմ պատժամիջոցները Երևանը նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման հարցում լավագույն լուծումն է փնտրում․ Փաշինյան Ալիևը հիշեցրել է՝ ինչ է առաջարկել հայերին․ ուշագրավ հայտարարություն Ստամբուլում հեղեղումների հետևանքով երկու մարդ է զոհվել Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութՄԻՊ հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին կաշխատի հեռավար ԱՄՆ-ն առնվազն 6 անգամ կոչ է արել Ուկրաինային չհարձակվել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա. WSJ Արտաշատում ավտոմեքենայի գազի բալոն է պայթել․ կա երկու տուժածՀաջողություն եմ ցանկանում Հրայրին և մեր բոլոր ընկերներին, և ամենայն բարիք՝ Գավառի մեր ժողովրդին. Ավետիք ՉալաբյանCOP17 շրջանակներում կառավարության շենքի մոտ իրականացվեց ակցիա Հայաստանում կենսաբազմազանության մասին համաժողովին ընդառաջ. Աննա ԿոստանյանՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ ԱննաԿոստանյանԽաղաղության մասին Փաշինյանի ելույթները չեն արժանանում բարձր գնահատականի․ Մենուա Սողոմոնյան Գորիս համայնքի ապագան սկսվում է քո ընտրությունից. Քվեարկի՛ր «Ապրելու քվե» դաշինքի օգտինԻնչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ»Իշխանությունները ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում են երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան Որսորդը պատահաբար կրակել և սպանել է իր ազգականինՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ»Ասել եմ՝ բարև չեմ տալո՞ւ, թե՞ ասել եմ՝ տեսնեմ, ճամփես փոխելու եմ. ասել եմ՝ Բելառուս չենք գնալու, չենք գնացել. Փաշինյան Ալբանայում ցուցարարները պահանջում են վարչապետի հրաժարականը Երևանյան դպրոցում 12-ամյա երեխան պարբերաբար ծեծի է ենթարկվում․ փաստաբան ԻՀՊԿ-ն Պարսից ծոցում հարձակվել է առևտրային նավի վրա ՌԴ-ի հետ մաքսիմալ բարեկամական ենք, բայց հարցերը պետք է լուծել․ Փաշինյան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որտեղ էդպիսի խնդիր կա, քանդելու ենք, մարդիկ էն գլխից թող մտածեն հետագա գործունեության մասին․ Փաշինյանը՝ ապամոնտաժումների մասին Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ»44-ամյա տղամարդը իր դստերը պարբերաբար ծեծել ու սեռական բռնության է ենթարկել․ ՆԳՆՋենիֆեր Լոպեսի համերգի 500 միլիոն դրամի պարտքը չի վերադարձվել ԿԳՄՍՆ-ին․ նոր պայմանագիր է կնքվել Սահմանային վերահսկողությունը կփոխվի․ Հայաստանը միանում է միջազգային համակարգինԲիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն էԻ՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ»Գազ չի լինի մինչև հոկտեմբերի 16-ի 22:00-ն Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ»Արտյոմ Պետրոսյան․ միջազգային կրթություն և ավելի քան 15 տարվա փորձ հանքարդյունաբերության ու կորպորատիվ կառավարման ոլորտներումԱդրբեջանի հետ անկլավ–էքսկլավների փոխանակում կարող է լինել. Արարատ Միրզոյան Եվրոպայի հայկական Միությունների ֆորումի նախագահության և «Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության» կոմիտեի նախագահության հայտարարությունըՆոր մեկնարկ, հզոր համայնք. Գավառում ընտրի´ր «Հայկական քվե» կուսակցությանը