Երևան, 03.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արծվաշենցիները բնակարանային պայմանների բարելավման խնդիր են ներկայացնում կառավարությանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Գեղարքունիքի մարզի Արծվաշեն համայնքի անդամներն իրենց բնակարանային պայմանների բարելավման հերթական պահանջ-խնդրանքն են ներկայացրել կառավարությանը՝ պահանջելով լրացուցիչ փոխհատուցում, որպեսզի իրենց ուժերով կարողանան ուժեղացնել եւ բարեկարգել 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող իրենց շենքերը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արծվաշեն համայնքի ղեկավար Մամիկոն Խեչոյանը, 1992 թվականի օգոստոս ամսից Արծվաշեն գյուղից ռազմական գործողությունների հետեւանքով տեղահանված եւ Ճամբարակ քաղաքում վերաբնակություն հաստատած արծվաշենցի 450 ընտանիքների բնակարանները «Հայսեյսմոշինի» կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում ճանաչվել են 4-րդ աստիճանի վթարային շենքեր: «Խնդրի կարգավորման նպատակով դեռեւս 2011 թվականին ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ ներքին տեղահանված 1966 շահառուի որպեÕ ½ օգնություն տրամադրվել է 360 հազարական դրամի չափով գումար, որը ծախսվել է բնակարանների մասնակի վերանորոգման նպատակով, սակայն, նշված գումարը բավարար չի եղել՝ աշխատանքներն ամբողջությամբ ավարտին հասցնելու համար, ուստի այսօր արծվաշենցիները խնդրի լուծման նպատակով ակնկալում են պետության հերթական աջակցությունը:
Ստացված գումարը ժամանակին եւ հիմնականում ծախսվել է բնակարանային պայմանների բարելավման համար, ավելին, ստացածին մի բան էլ բնակիչներն են ավելացրել, բայց բնակարանների վթարային վիճակը հաղթահարել չի հաջողվել: Համոզված ենք, որ  հերթական աջակցության դեպքում եւս գումարները կծախսվեն նպատակային, եւ այս անգամ խնդիրը կլուծվի հիմնովին»,- ներկայացրեց համայնքի ղեկավարը: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ՝ Արծվաշեն համայնքի ղեկավարին եւ ներկայացուցիչներին ընդունել եւ բարձրացված խնդիրը նրանց հետ քննարկել է Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը՝ հիմք ընդունելով Արծվաշեն համայնքի բնակիչների կողմից ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ուղղված դիմում-խնդրանքը: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը նշել է, որ ինքը թեեւ քաջատեղյակ է խնդրին, սակայն ծրագրել է առաջիկայում եւս մեկ անգամ այցելել վթարային բնակարաններ, տեղում ծանոթանալ ստեղծված  իրավիճակին եւ մանրամասները ներկայացնել Հայաստանի Հանրապետության ղեկավարության քննարկմանը:
 
Խոսրով Խլղաթյան
 
 

 

Հայտնի է` որ թվերի ներքո հանդես կգան քաղաքական ուժերը ԱԺ ընտրություններին Ազատությունը չի կարող լիարժեք լինել, երբ այն ուղեկցվում է վախnվ, ճնշմամբ և անվստահությամբ․ Նաիրի Սարգսյանի ուղերձը՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ Մեկնարկել է կամավորների հերթագրումը՝ Հատիսի գագաթին վեր խոյացող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը մասնակցելու համարՀայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Իլիանա Յոտովան Մահացել է Հասմիկ ՄուրադյանըՀայաստան է ժամանել Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Չեմ կարող պատկերացնել, որ Իրանի ուղարկած նոր ծրագիրը ընդունելի կլինի․ Թրամփ ՈւՂԻՂ. Կուսակցություններն ի՞նչ համարների ներքո կլինեն քվեաթերթիկում. վիճակահանությունը սկսված էՀայաստանը պետք է դադարեցնի երկու լարի վրա խաղալու իր քաղաքականությունը, կանգնի Ռուսաստանի կողքին և թույլ չտա, որպեսզի Արևմուտքը քանդի մեր տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը․ Մհեր ԱվետիսյանԻրանն ԱՄՆ-ին առաջարկել է մեկ ամսվա ընթացքում պայմանավորվել շրջափակման վերացման շուրջ. Axios Աֆրիկայի արևային էներգիայի բումը խթանվում է էժան չինական վահանակներով, սակայն այդ դարաշրջանն ավարտվում էԵվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մի շարք երկրների ներկայացուցիչներ Տիգրան Բարսեղյանի հաղթական գոլը 8-րդ անընդմեջ չեմպիոնությունը պարգևեց Սլովանին Հրդեh Կուրղինյան փողոցում․ կան տnւժածներ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. 21-ամյա վարորդը մահացել էԱվտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պարսպին․ կա զոհՄայիսի 5-ին, 6-ին, 7-ին, 8-ին, 11-ին, 12-ին և 13-ին լույս չի լինելու. հասցեներԻրաքը նշել է Հորմուզի նեղուցում ճգնաժամի ավարտից հետո նավթի արդյունահանման և արտահանման վերականգնման ժամկետըՈ՞ր 6 խախտումների համար վարորդներից կհանվի 2 տուգանային միավորՀայաստան է ժամանել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետըՈրո՞նք են երիկամներում քարերի հիմնական նշաններըՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն և իջեցրել անվտանգ վայրԳիտնականները փրկարարական գործողության ավարտից հետո կորցրել են կապը Թիմի անունով սապատավոր կետի հետՁերբակալվել է մի տղամարդ, ով առնետի թույն էր լցրել մանկական սննդի մեջԼիբանանին Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 2 659-իՋերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովՏուապսեում ծովը մաքրում են նավթից՝ հերթական հրդեհի ծխի ֆոնինՎագիֆ Խաչատրյանի նոր լուսանկարը. ինչպիսի՞ տեսք ունի հայրենիք վերադարձած արցախցինԱհազանգ է ստացվել, որ Նոր Արեշի 37-րդ փողոցում տուն է այրվումՓրկարարները Երևանում վիրավnր արագիլին դուրս են բերել երթևեկելի հատվածիցԵրկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում Հայաստանում մարդասիրության ճգնաժամ է․ Արամ ՎարդևանյանՍալոնիկի սիմֆոնիկ նվագախմբի կողմից Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտի փայլուն կատարումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՊաշտոնական․ Շիրակի գլխավոր մարզիչը հրաժարական է տվելԳերմանիայի կանցլերը չի ժամանի Հայաստան․ DPAՄարուքյանը մեղադրում է Փաշինյանին՝ Ադրբեջանին արդարացնելու համար Իշխանությունն արժեզրկված է․ ինչո՞ւ է պետք փոխել սուպերվարչապետական համակարգը. Էդմոն ՄարուքյանԷլեկտրական ցանցերը զավթեցին Կարապետյանից որ ինչ անեն. հարցում Իջևանում Սփյուռքի մեր հայրենակիցները դուրս են մղվում Հայաստանի կյանքից․ Ատոմ ՄխիթարյանԱյս փուլում նպատակահարմար չենք համարում որևէ ընդդիմադիր ուժի քննադատությունը․ Մենուա Սողոմոնյան Անհետ կորած երեխային հայրը գտել է պահարանի հետևիցՓափուկ բարձով՝ ցեղասպանություն. Հովհաննես ԻշխանյանԸստ Փաշինյանի, եթե քաղաքացին աղքատ է, դա իր խնդիրն է․ տեսանյութ Փաշինյանը միտումնավոր սրում է ՀԷՑ-ի շուրջ վեճըԱյս իշխանությունը գաղափարական փլուզման եզրին է․ Հրայր ԿամենդատյանԱրևմուտքն ամեն ինչ անելու է Փաշինյանի վերարտադրությունն ապահովելու համար Ըստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք ՉալաբյանԲաքուն սպառնում է շարունակել իր ջարդարարությունները Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Երևան չի գա