Բուրկինա Ֆասոյի բանակն ու ապստամբները խաղաղության համաձայնագիր են ստորագրվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲուրկինա Ֆասոյում բանակի եւ ապստամբների միջեւ խաղաղության համաձայնագիր է ստորագրվել։
Ըստ համաձայնագրի՝ նախագահի անձնական գվարդիայի սպաներն ու զինվորները, որոնք բունտ էին բարձրացրել, պետք է վերադառնան իրենց զորանոցները, իսկ բանակը իր ուժերը հետ կբերի մայրաքաղաք Ուագադուգուից 50 կմ հեռու։
Ավելի վաղ ապստամբների առաջնորդ Ժիլբեր Դիենդերեն դիմել էր իր ժողովրդին՝ ներողություն խնդրելով հայրենակիցների առջեւ եւ ասելով, որ ցանկացել է խուսափել արյունահեղությունից։ Ապստամբ գեներալը նաեւ հայտնել էր, որ ինքն իշխանությունը հանձնում է տապալված ժամանակավոր նախագահ Միշել Քաֆանոյին, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Ակնկալվում է, որ իշխանափոխությունը տեղի կունենա մի քանի աֆրիկյան երկրների առաջնորդների ներկայությամբ, որոնք Բուրկինա Ֆասո կժամանեն այսօր։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է



