Ողբերգական դեպք` «Ջերմուկ Գրուպ» ընկերությունում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։
Ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Ջերմուկի բաժին ահազանգ է ստացվել, որ «Ջերմուկ Գրուպ» ընկերությունում տղամարդու դի կա։
Ոստիկաններն ու քննիչները նշված գործարանի տարածքում հայտնաբերել են Ջերմուկ քաղաքի Ձախափնյա 4-րդ շենքի 54 բնակարանի բնակիչ, 43-ամյա Մհեր Խաչատրյանի դին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ 2.5 մետր բարձրություն ունեցող դազգահի վրայից վայր է ընկել և տեղում մահացել։
Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքնություններ։
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել



