Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սև ծովը դարձյալ կռվախնձոր է դառնում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Դեռ 2014–ին, ուկրաինական իրադարձություններից և Ղրիմի անջատումից հետո, ԱՄՆ–ի Mount Whitney և Taylor ռազմանավերը փետրվարի 5–ին մտան Սև ծով՝ ռուսական կողմին ակնարկելով, թե անհրաժեշտության դեպքում պատրաստ են զսպել այդ երկրի աճող ախորժակը: Ռուսներն, իհարկե, դրանից առանձնապես չզգաստացան, իսկ արդեն շեշտակիորեն վատթարացած հարաբերությունների համատեքստում, 2016 թ. մայիսին, Թուրքիայի նախագահ Էրդողանը հետևյալ հայտարարությունն արեց. «Խոսեցի ՆԱՏՕ–ի գենսեկի հետ ու ներկայացրի, որ Սև ծովում իրենց չներկայացվածության արդյունքում այն գրեթե ռուսական լճի է վերածվել … եթե մենք միջոցներ չձեռնարկենք, պատմությունը չի ների մեզ»։
 
 
ՆԱՏՕ–ն, գուցե, ճիշտ վարվեց, որ կրքերի լարման այդ փուլում չտրվեց Էրդողանի սադրանքին ու այդկերպ շատ հնարավոր պատերազմի մեկնարկը խափանվեց: Բայց ռուսները շարունակեցին խանդով վերաբերվել ամերիկյան ներկայությանը Սև ծովում, իսկ ԱՄՆ ծովակալ Ջեյմս Ֆոգգոյի երեկվա հայտարարությունը, թե՝ ամերիկյան նավերը կշարունակեն ևս չորս ամիս պարեկապահակություն անցկացնել Սև ծովում, հունից հանեց մեդիային: Այստեղ հերթով թվարկում են, թե վերոնշյալ նավերի գալստյանն է՛լ ինչ հետևել վերջին երկու տարիների ընթացքում: ԱՄՆ–ն, օրինակ, Սև ծովի ռումինական ափերին մի քանի անգամ ավելացրել է իր ռազմական ներկայությունը՝ տեղակայելով C–400 հրթիռներ, արդիականացրել է այդ երկրի ռադիոլոկացիոն համակարգը և ընդհանրապես՝ վերջին 20 տարիների համար աննախադեպ ռազմական տեղաշարժ է իրականացրել ՆԱՏՕ–ի հարավային սահմաններին: Էական շարժ է սպասվում նաև այս տարվա փետրվարին՝ բալթյան երկրներում, իսկ Լեհաստանում տեղակայված ամերիկյան զորքերի ու զինտեխնիկայի մասին օրերս ենք գրել:
 
Իհարկե, հիմա կարելի է տուրք տալ ռուսական տրամադրությանն ու հատարարել, թե ՆԱՏՕ–ն սադրում է ՌԴ–ին: Բայց չենք կարող չնկատել, որ 2008–ի աբխազական, 2014–ի ղրիմյան հայտնի դեպքերից հետո ռուսներն իրենք էլ քիչ բան չեն ձեռնարկել: Օրինակ՝ Ղրիմում տեղակայել են Բաստիոն կոչվող առափնյա պաշտպանության համալիրներ, որի հրթիռներն ունակ են անգամ Ստամբուլը խոցել: 2013–ից ՌԴ–ն նաև Միջերկրական ծովում է մշտական նավատորմ պահում, որտեղից Սևծովյան նեղուցներ էին մեկնում ռուսական նավերը՝ սիրիական զորքերին սպասարկելու կամ օգնության հասնելու նպատակով: Ճակատագրի հեգնանքով՝ նրանք նաև փրկօղակ ունեն, և դա Մոնտրեի կոնվենցիան է, որը Սև ծովում ափ չունեցող երկրների ռազմանավերի ներկայությունը 21 օր է նախատեսում: Այլ կերպ ասած՝ Կրեմլը բոլոր հիմքերն ունի ԱՄՆ–ին մեղադրելու համար, ինչը հաջողությամբ է անում, և բոլորն են հասկանում, որ իսկապես բարդ խնդիր է ստեղծվել հատկապես ՌԴ–ի հետ այս պահին հարաբերությունները ջերմացրած և Սիրիայում նույն դրոշի տակ հանդես եկող Թուրքիայի համար, որն ինքն է թույլատրել ԱՄՆ ռազմանավերի ներկայությունը՝ միաժամանակ հայտնվելով Ռուսաստանի Սևծովյան ու Միջերկրածովյան ուժեղացող նավատորմերի արանքում:
 
 
Բարեբախտաբար, թե դժբախտաբար՝ թե՛ Թուրքիայում, թե՛ ԱՄՆ–ում հրաշալի հասկանում են, որ այս պահին սևծովյան Ուկրաինայի ու Վրաստանի ընդգրկումը ՆԱՏՕ, այս պահին լուծելու խնդիր չէ: Ստացվում է՝ ՆԱՏՕ–ն պիտի իր անմիջական անդամների՝ Թուրքիայի, Ռումինիայի ու Բուլղարիայի ռազմածովային հնարավորությունները մեծացնելու միջոցով հակադրվի ՌԴ–ին, որովհետև ամերիկյան ռազմանավերն, այնուամենայնիվ, չեն կարող առհավետ Սև ծովում մնալ: Բայց սա էլ Թուրքիայի համար է հավելյալ խնդիրներ ստեղծում, որն, իհարկե, երբեք դեմ չի եղել ռուսներին այստեղ սեղմելուն, բայց գոնե այս պահին չի կարող ամբողջովին համաձայն լինել այն ամենին, ինչ ՆԱՏՕ–ն և ԱՄՆ–ն են ձեռնարկում …
Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Դանիար Յելեուսինովն է կալանավորվել Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան Փաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել Բանգլադեշում ոստիկանությունը փրկել է ճանապարհի եզրին սև պարկի մեջ գտնված երեխայինԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԻրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ է Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքում ԱՄՆ-ում պարզում են, թե ինչպես է ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը հասանելիություն ստացել գաղտնի տեղեկություններին Գիտնականները քաղցկեղի վաղ հայտնաբերման նոր մեթոդ են մշակել. այժմ հնարավոր է կենդանի բջիջներ ստանալ հյուսվածքների կասկածելի հատվածներից Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանԶելենսկին Թրամփին խնդրել է «դժոխային պատժամիջոցներ» կիրառել Ռուսաստանի դեմ Հայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԱռաջիկա շաբաթ տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանԿտեսնենք․ կյանքը լի է անակնկալներով․ Մակրոնը չի բացառել նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը E-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամից42-ամյա տղամարդը մահացել է կանեփով պատված մարմելադե արջուկներ ուտելուց հետոՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրհեստական ​​բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան. Բիլ Գեյթս Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը