Երևան, 28.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գևորգ Սաֆարյանի դատավճիռը սպառնալիք էր ուղղված հասարակությանը. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը

– Պարոն Ենիգոմշյան, Գևորգ Սաֆարյանի դատավճիռն ինչպե՞ս եք մեկնաբանում:

– Մենք այլ վճիռ չէինք էլ ակնկալում: Որովհետև ամբողջ այս գործընթացը հիմնված էր կեղծ փաստերի ու վկայությունների վրա: Ավելին` արդեն մեկ տարի քաշքշուկներով բանտում պահելն ինքնին դատավճիռ էր Գևորգի դեմ: Ասեմ, որ վերջին այս տարիներին Հայաստանի դատական գործընթացների մեջ եղել են դեպքեր, երբ մեղադրյալն ու իր պաշտպանը փայլուն իրավագիտական հիմնավորումներով ապացուցել են ոչ միայն իրենց արդարացիությունը, այլև ներկայացրել են ապացույցներ, որ հակառակ կողմը պարզապես գործ է թխել:
Այս դեպքը ևս դրանցից էր: Իրավական գործողությունների ողջ ժամանակահատվածում Գևորգն ու իր դատապաշտպանը հենց այդ են արել: Դատարանում ևս նույնն էր. բացահայտորեն ապացուցում էին, որ սնանկ են մեղադրող կողմի հիմնավորումները: Տուժող կողմն էլ իրականում տուժող չէ` հանձինս տխրահռչակ գնդապետի:
Այո, Գևորգը և պաշտպանը իրականացրեցին գրագետ, փայլուն պաշտպանություն: Սակայն դա չխանգարեց, որ կայացվեր նման դատավճիռ: Ասեմ, որ դա մեզ համար բնավ էլ զարմանալի չէր: Գիտեինք ի սկզբանե, որ գործը թխած գործ էր, ուստի այլ բան ակնկալել չէինք էլ կարող:

– Կարո՞ղ ենք ասել, որ այդ դատավճիռը նաև հասարակությանն ուղղված մեսիջ էր:

– Այո, դա ուղղակիորեն Սերժ Սարգսյանի և իշխող համակարգի քաղաքական պատժիչ գործողություն էր, ի դեմս Գևորգի, ուղղված բոլոր պայքարողների դեմ: Ոչ միան վճիռը, այլև Գևորգի հանդեպ ցուցաբերվող վերաբերմունքը մի նպատակ էր հետապնդում` ցույց տալ հասարակությանը, և հատկապես երիտասարդներին, թե իրենց ինչ կսպառնա, եթե համարձակվեն պայքարել արդարության համար, երկրի ինքնիշխանության համար:
Բայց, ինչպես միշտ, այս անգամ ևս իրենց հույսերն ի դերև են լինելու: Որովհետև ինչպես Գևորգը մինչև վերջին վայրկյանը ցույց տվեց, որ ինքը ընկճվողը չէ, այլև բոլոր գիտակից երիտասարդները, և ընդհանրապես հասարակությունը, լավ գիտեն, որ որոշակի զոհողություններ են անհրաժեշտ արդարությանը հասնելու ճանապարհին: Եվ որ գաղութային այս վարչախմբի մոտեցումները ոչ մի կերպ չեն կարող ազդել պայքարող մարդկանց ոգու վրա:

– Այսինքն` Գևորգի տրամադրությունը լավ է:

– Բացարձակապես լավ է: Նա կրկին մարտականորեն է տրամադրված, հոգեպես պինդ է: Դատական վերջին նիստի ժամանակ ևս այլ բան չապացուցեց, քան այն, որ կրկին շարունակում է մնալ պայքարի իր դիրքերում, իր սկզբունքներին հավատարիմ: Մենք չէինք էլ կասկածում, որ այդպես էլ լինելու է:

– Իսկ իրավական գործընթացը շարունակություն ունենալո՞ւ է: Ի՞նչ եք պատրաստվում անել:

– Գևորգը և դատապաշտպանը պետք է իրար հետ խորհրդակցեն և վերջնական որոշում կայացնեն, թե ինչ են անելու: Այն է` Վերաքննիչ դատարան հայց ներկայացնելո՞ւ են, թե` ոչ: Չնայած դա անելու են ոչ այն ակնկալիքով, որ եթե Վերաքննիչ դատարան դիմեցին, վճիռը կարող է փոխվել: Նման բան չի կարող լինել, քանի որ, այս ամբողջ գործը քաղաքական պատվեր էր և վճիռն էլ նախօրոք էր որոշված: Այնպես որ Վերաքննիչ դատարան դիմելը չի ենթադրի, որ դիմում ենք արդարության ակնկալիքով: Պարզապես դա ևս դիտելու ենք որպես մեր պայքարի շարունակության մի ձև:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներԱրագածոտնում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կան վիրավnրներ Բանակի ինքնասպանությունների, քնելու համար հայհոյանքների մասին մանրամասնում է պահեստազորի փոխգնդապետը Թուրքիան ու Գերմանիան կքննարկեն Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված վիճակը Տարածաշրջանում երկրաշարժ է տեղի ունեցել Իրանն իր սպառազինության շուրջ 90%-ն արտադրում է երկրի ներսում․ ՊՆ խոսնակ Ֆասթ Բանկը խաղարկում է 5 հատ iPad Հորմուզի նեղուցում նավերի վրա տեղի է ունեցել առնվազն 70 հարձակում, զոհվել է 19 նավաստի Ասֆալտի գործարան և ցեմենտի արտադրություն Սևանի ափին. «Սանի Լենդի» վտանգավոր ծրագիրը ԾովագյուղումՆոր Երզնկայում «Hyundai Elantra»-ն բախվել է քարերին և գլխիվայր հայտնվել բնակչին պատկանող ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավnր Պետությունը չի կարող կառավարվել պարտքերի կուտակման և դրանք սեփականատերերի հաշվին փակելու վտանգավոր տրամաբանությամբ. Հրայր ԿամենդատյանԻնչ գին կունենա ռուբլին առաջիկայումՌԴ-ն ոչնչացրել է Ուկրաինայի առևտրային ցանցերի պահեստների շուրջ 90 տոկոսը. Ուկրաինայի գյուղատնտեսության նախարար Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Գնի՛ր Honor Magic 8 Lite-ը Team-ից և ստացի՛ր ականջակալ, սմարթ ժամացույց և 100 ԳԲ ինտերնետ Բոլոր անկախ երկրները պետք է հրաժարվեն Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պшտերազմին մասնակցելուց և չճանաչեն հակաիրանական որևէ պատժամիջnց․ Իրանի ԱԳՆ Թրամփը հրապարակել է Հորմուզի նեղուցի լուսանկարը, որտեղ այն ԱՄՆ տարածքի մաս է կազմում Ադրբեջանը Իրանն ավելացրել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր պարունակող երկրների ցանկում ՊՍԺ-ն ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Դեմբելեի հետ Ադրբեջանը Իրանն ավելացրել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր պարունակող երկրների ցանկում Եռապատերազմի կուսակցությունը և 2.5 տրիլիոն դրամ պարտքի կուսակցությունը՝ ՔՊ-ն է. Նարեկ ԿարապետյանՋուր չի լինելու մինչեւ երեկո Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Հայտնի է, թե ով է ռումբ տեղադրել փոխգնդապետի մեքենայի տակԱյս տարի գրանցվել է վայրի բնության մեջ ծնված առաջին եղջերուն Մենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինԹրամփը հրապարակել է նկար, որտեղ Հորմուզի նեղուցը նշված է որպես ԱՄՆ տարածքներից մեկը Ռուսաստանը շարունակում է ոչնչացնել Կիևի ռազմական ենթակառուցվածքները. Պեսկով Նեպալում ջրհեղեղի հետևանքով զnhերի թիվը հասել է 538-ի Փաստեր չկան, բայց վստահ ենք՝ Ադրբեջանում կան հայեր, որոնց գերությունը հաստատված չէ. անհետ կորածի հարազատ Երիցվանքում պեղումները նոր բացահայտումներ են արել համալիրի պատմության վերաբերյալ Ինչպե՞ս են փոխում հանքային հսկաների անվադողերը. տեսանյութՀՖՖ նախագահը շնորհավորել է «Արարատ-Արմենիային» պատմական հաջողության համար 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար Հայտնի դերասանին ծեծի են ենթարկել առևտրի կենտրոնումԻրանը կարող է վնաu հասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ տնտեսական շահերին՝ պատժամիջnցների ճնշման nւժեղացման դեպքում. Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Անհայտ կորած մեր զավակներին գտնելու համար ասոցիացիա ենք ստեղծել, որ ծնողներով միասնական պայքարենք. անհայտ կորածի ծնող Ափին հայտնաբերվել է չորս մետր երկարությամբ ձուկ, որը կանխատեսում էր աշխարհի վերջըՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համար «Հայաքվե»-ն դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին, ՄԱԿ-ին և միջազգային կազմակերպություններինԿառավարությունում նշանակումներ և ազատումներ են եղել Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին Նիկոլ Փաշինյանն ազատել է պաշտոնից Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, ինչի հետևանքով ավտոմեքենան բաժանվել է երկու մասի․ կան վիրավnրներ Դիվանագիտությունը կառուցողական փուլ վերադարձնելը լիովին իրատեսական է. Արաղչի Ում էլ բռնեն, ինչ թեմա էլ արհեստական իջեցնեն՝ մեկ է, պատմությունն իր արձանագրումներն անում է, իսկ դա սրբագրել անհնար է. Տիգրան Աբրահամյան Ucom-ը ներկայացնում է Green սակագնային պլանները՝ ամենօրյա կապը դարձնելով բնապահպանական ներդրումՀայաստանում աղիքային վիրուս է տարածված. տեղեկատու