Գիտնականները զարկերակային ճնշումն իջեցնող բնական եղանակ են բացահայտել
ՖՈՏՈԿտավատի սերմերը կարգավորում են մարսողական համակարգի գործունեությունը, նաեւ դրական են ազդում հիպերտոնիայի ժամանակ:Կտավատի սերմերը պարունակում են օմեգա-3 ճարպաթթուներ եւ այլ օգտակար նյութեր:

Կանադացի մի խումբ գիտնականներ ուսումնասիրել և ուսումնասիրության արդյունքների վրա հիմնվելով ապացուցել են, որ կտավատի սերմերը կարող են օգտագործվել ճնշման տատանումենրի կարգավորման համար եւ լինել բնական միջոց`դեղերի փոխարեն:

Գիտնականները հետազոտություն են իրականացրել, որի շրջանակներում ընդգրկվել է շուրջ 110 կամավոր: Կամավորներին բաժանել են երկու խմբի: Առաջին խմբի մասնակիցները կես տարի շարունակ ամեն օր ուտում էին սովորական հաց, իսկ մյուս խմբի մասնակիցները՝ կատավատի սերմերով հաց: 6 ամիս անց ստուգիչ թեստեր են անցկացրել ու պարզել, որ տարբեր խմբերի կամավորների մոտ արյան ճնշումը տարբեր է: Այն հիվանդների մոտ, ովքեր ամեն օր սերմերով հաց էին օգտագործում, զարկերակային ճնշումը նվազագույնը իջնում էր 15-ով, իսկ դիաստոլիկ ճնշումը՝ 7-ով:

Հետազոտության հեղինակները նաև նշել են, որ կտավատի սերմերը սննդակարգում կարող են փոխարինել հիպերտոնիայի դեմ դեղամիջոցներին:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



