Երևան, 08.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կոստանյանը՝ «ջահել», Հովսեփյանը՝ «հին գայլ», Գասպարյանը՝ PR-շին, Գորիկ Հակոբյանն էլ՝ «հոգնած պապիկ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իբրեւ քաղաքացիական ակտիվիստ ներկայացած Վահան Մարտիրոսյանի կողմից Ադրբեջանին հանձնվելու պատմությունը ամբողջությամբ բնորոշում է այն խայտառակ իրավիճակը, որն առկա է Հայաստանի ողջ իրավապահ համակարգում: Փաստորեն ՀՀ քաղաքացին, որը, ինչպես պարզվում է, նաեւ հոգեկան խնդիրներ ունի, բավական երկար ժամանակ լավ մշակված խարդախություն է իրագործել, բայց իրավապահները չեն կարողացել ժամանակին բացահայտել այն: Այնուհետեւ նույն անձը ՀՀ ԱԱԾ-ի քթի տակ տասը օր բանակցելուց հետո հանձնվել է Հայաստանի թշնամի պետության հատուկ ծառայություններին, իսկ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը լրագրողներին է վիրավորում՝ հոդաբաշխ բացատրություն տալու փոխարեն:

Եվ իրավապահների անպատասխանատվության պատճառն այն է, որ այդ ոլորտի առաջին դեմքերն իրենց ղեկավարմանը հանձնված համակարգերը համարում են սեփական «օբյեկտ», իսկ մեկը մյուսին վերաբերվում են, մեղմ ասած, թշնամանքով. այնտեղ չկան գործընկերային դասական հարաբերություններ: ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը եւ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այն աստիճան են իրար ատում, որ բացառապես գրություններով են շփվում: ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան-Աղվան Հովսեփյան հարաբերություններն էլ չեն փայլում: ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանն էլ, ըստ պտտվող լուրերի, նշված երեքին տանել չի կարողանում, քանի որ նրա համար Կոստանյանը զուտ «ջահել» է՝ անհասկանալի ամբիցիաներով, Հովսեփյանը՝ «հին գայլ», իսկ Գասպարյանը՝ PR-շիկ:

Նշվածներն էլ իրենց հերթին են Գ. Հակոբյանին հոգնած պապիկ համարում: Եւ այս իրավիճակում տուժում է երկրի անվտանգությունը, բացակայում է արդարության մթնոլորտը: Ու տրամաբանական կլիներ, որ այդ խայտառակությունից հետո երկրի գերագույն գլխավոր հրամանատարը հրատապ անվտանգության խորհրդի նիստ հրավիրեր, որին հետեւեին իրավապահ պատասխանատու կառույցների ղեկավարների հրաժարականները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ուկրաինան և Էստոնիան ստորագրել են համագործակցության համաձայնագիր Բաքվի վերաքննիչ դատարանում Արկադի Ղուկասյանի պաշտպանը միջնորդել է արդարացնել իր պաշտպանյալին Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է, թե երբ կվերսկսվեն Լիբանանի հետ բանակցությունները ԱՀԿ-ն հայտարարել է, որ Եվրոպան բավարար չափով պատրաստ չէ ծայրահեղ շոգին Ռուսական ֆուտբոլի պատմության ռեկորդային գործարքն է. Սպերցյանի գործակալը մանրամասներ է հայտնել Հուլիսի 8-ին, 9-ին, 12-ին և 14-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու Մարին Լը Պենը հայտարարել է, որ 2027 թվականին առաջադրվելու է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Էդգար Պետրոսյանը և Ալեքս Մարգարյանը դարձել են արծաթե, իսկ Յուրիկ Պետրոսյանը՝ բրոնզե մեդալակիրներ՝ Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում Հուլիսի 8-ից 15-ը հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու ՆԳ նախարարը սպայական կոչումներ է հանձնել պարեկներին Դիլիջանի ջրամատակարարումը դադարեցվել է՝ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով. «Վեոլիա ջուր» Կիպրոսից ժամանած ճանապարհորդների մի խումբ բարձրացել է Հայաստանի ամենաբարձր գագաթը ՍԴ-ն հրապարակել է ընտրության արդյունքների վիճարկման գործով որոշման պատճառաբանական մասը Նորայր Եղյանը՝ «Եվրասիա» միջազգային կինոփառատոնի ժյուրիում. «Այդպիսի հարթակներում են ծնվում ապագա միջազգային ֆիլմերը» Հզոր սառնարանային տնտեսություն պետք է ունենա հայ գյուղմթերք արտադրողը, որը Հայաստանում չկա. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան մասնակցելու է ՆԱՏՕ-ի զորավարժությունների պլանավորման աշխատանքներին Քաղբանտարկյալները Հայաստանում (1995–2026). երեք տասնամյակի քաղաքական հետապնդումների պատմությունը. Հրայր Կամենդատյան«Ոսկե ծիրան»-ի շրջանակում տեղի կունենա Սև Օհանյանի «Իմ մեծ չաղ հայկական ընտանիքը» կատակերգության պրեմիերան Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումներին Լավրովը չորեքշաբթի կայցելի Նիգեր Պատգամավորը հայտնել է Մոնակոյում տեղի ունեցած մահափորձի գործով կասկածյալի սպանության նոր մանրամասներ Արգենտինայի հավաքականը հաղթեց Եգիպտոսին և դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ Հայ ըմբիշը եզրափակչում հաղթեց ադրբեջանցուն և դարձավ Եվրոպայի չեմպիոն Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու ՄԱԿ-ում քննարկվել է Սուդանի իրավիճակը «Արարատ-Արմենիան» հաղթեց «Ռիգային» Երասխահուն բնակավայրում գյուղացու աճեցված բերքը հողին է հավասարեցվել Արյունը «մտապահում է» ֆաստֆուդը. գիտնականները տագնապալի կենսաբանական հետք են հայտնաբերել Ֆրանսիայում անոմալ տապը սպառնում է Շամպայնի, Բորդոյի և Բուրգունդիայի խաղողի բերքին G7 երկրների ներկայացուցիչները քննարկել են համաշխարհային տնտեսության մարտահրավերները Հորմուզի նեղուցում անհայտ արկի հարվածից հետո տանկեր է վնասվել Գեղաձոր գյուղում հրդեհ է բռնկվել կայանված «Jeep Compass»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի Ռադայի պատգամավորը բացառել է Բանդերայից հրաժարվելը՝ հանուն ԵՄ-ին անդամակցության Վահան Կոստանյանը և Շվեդիայի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են Հայաստան-ԵՄ ռազմավարական օրակարգը Toyota-ն Մեքսիկայից տեղափոխվում է ԱՄՆ. Թրամփ Ռյուտեն բարձր է գնահատել Թրամփի դերը ՆԱՏՕ-ում Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Մակրոնը հրաժարվել է մեկնաբանել Մարին Լը Պենի դատավճիռը «Ուիմբլդոն»․ Աշխարհի առաջին ռակետը կիսաեզրափակիչում է Միջնորդագիր է ներկայացվել Սևանի ափամերձ հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու վերաբերյալ Լավրովը մեկնաբանել է Զելենսկու դերասանական անցյալը Անգամ այսքան ընտրախախտումներից հետո ՔՊ-ին չհաջողվեց ստանալ ժողովրդի մեծամասնության քվեն․ Նարեկ ԿարապետյանՍեպտեմբերի 5-ից հետո կչեղարկվեն այն երեխաների հայտերը, որոնց ծնողները դիմում չեն ներկայացրել․ ԿԳՄՍՆ Արարատի մարզի Վեդի համայնքի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար (տեսանյութ) Փարաջանովյան ներկայացում՝ ֆրանսիացիների կողմից․ Կապան ֆեստի անակնկալներից մեկըԻ գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների Ինչպես է ոչխարների օգտագործումը արևային էլեկտրակայանների համար բարելավում է էներգաարդյունավետությունըԲորբոս, կեղտ և անբավարար պայմաններ․ կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը Jasmine Home. երիտասարդ քույրերի բիզնեսի պատմությունը