Ներկայացվել է ՀՀ վարչապետի հանձնարարականների կատարման հաշվետվությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը տեղեկատվություն է ներկայացրել ՀՀ վարչապետի՝ ՀՀ կառավարության նիստերի ընթացքում տրված հանձնարարականների կատարողականի վերաբերյալ: «Սեպտեմբերի 15-ից մինչև հունվարի 12-ը ՀՀ կառավարության նիստերին հնչել են բազմաթիվ հանձնարարականներ, և դրանց հիմնական մասը վերաբերել է քաղաքականության իրականացմանը: Այս համատեքստում նախարարությունները պետք է մշակեին համապատասխան իրավական ակտեր: Զեկուցում եմ, որ այս ընթացքում մշակվել է ընդհանուր առմամբ 101 իրավական ակտ, որից 51-ն արդեն ընդունվել է: Այդ ակտերի թվին են պատկանում օրենքների նախագծեր, կառավարության և վարչապետի որոշումներ, որոշ դեպքերում նաև՝ նախարարների հրամաններ», - ասել է Դավիթ Հարությունյանը և անդրադարձել հանրային հետաքրքրություն ներկայացնող առավել կարևոր որոշումներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:



