Հայաստանի ու ԱՄԷ-ի միջև կլինի առանց վիզայի ռեժիմ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿառավարությունը հավանություն տվեց Արաբական Միացյալ Էմիրությունների հետ քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը: «Այս նախագծի նպատակն է զարգացնել թե տուրիզմը, թե գործարար համագործակցությունը»,- նախագիծը ներկայացնելիս ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
ՀՀ ԱԳՆ-ն գտնում է, որ փաստաթղթի կնքումը համապատասխանում է ՀՀ արտաքին քաղաքականությանը և ստանձնած միջազգային պարտավորություններին։
Կառավարության նախորդ նիստում էլ որոշում էր կայացվել ԱՄԷ Դուբայ քաղաքում բացել Հայաստանի հյուպատոսություն:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



