Թրամփը 25 մլն դոլար Է վճարել իր «համալսարանի» գործով հայցերի կարգավորման համար. CNN
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող կազմակերպությունը, որն անցյալում կրում Էր Trump University անվանումը, 25 միլիոն դոլար Է վճարել իր ենթադրյալ խարդախ գործունեության գործով դատական հայցերի կարգավորման նպատակով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CNN հեռուստաընկերությունը:
Հեռուստաընկերության տվյալներով՝ փողը փոխանցվել Է ընտրված նախագահի պաշտոնակալությունից երկու օր առաջ, որը կկայանա հունվարի 20-ին: Կազմակերպությունը, որը վերանվանվել Է եւ այժմ կոչվում Է Trump Entrepreneur Initiative (TEI), որպես փոխհատուցում երկու կոլեկտիվ հայցերի գծով 21 միլիոն դոլար Է վճարել շուրջ յոթ հազար նախկին ուսանողների: Մնացած 4 միլիոն դոլարը TEI-ն վճարել Է այն հայցի կարգավորման համար, որը նրա դեմ հարուցել Է Նյու Յորքի դատախազությունը, նշել Է հեռուստաալիքը:
Trump University-ն իր նախկին տեսքով վաղուց Է դադարեցրել գոյությունը, քանի որ գործել Է առանց ուսումնական հաստատության թույլատրագրի: Դրանք եղել են գործարարության բնագավառում հաջողության հասնելու ունակությունների ուսուցման յուրատեսակ դասընթացներ: Հայցվորները պնդում են, որ իրենք օգտակար գիտելիքներ այդպես Էլ չեն ստացել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
3
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
4
Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել
5
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները



