Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


10 տարի առանց Հրանտ Դինքի (լուսանկարներ)

ՖՈՏՈ

2017թ.-ի հունվարի 19-ին Ստամբուլում տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք շարունակում են Հրանտ Դինքի ասածի պես «վախվորած աղավնու պես ապրել, բայց չլքել իրենց բույնը», կհավաքվեն «Ակօս»-ի խմբագրության դիմաց, որտեղ ուղիղ 10 տարի առաջ սպանվեց պոլսահայ հայտնի լրագրող, մտավորական, «Ակօս» թերթի հիմնադիր և խմբագիր Հրանտ Դինքը։ 

«10 տարի առանց Հրանտի». սա է պոլսահայ լրագրողի մահվան 10-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կարգախոսը:

10 տարի առաջ մարդիկ «Ակօս»-ի խմբագրության մոտ էին եկել, ինչպես Հրանտի կինը՝ Ռաքելն է ասում, ոչ թե Հրանտին հուղարկավորելու, այլ ապրեցնելու: Եվ ապրեցրին: Սակայն մինչ այդ միայնակ էր Հրանտը, ինչպես իր «Լիրիկական միայնություն» հոդվածում, այնպես էլ թուրքական դատարանում՝ ազգայնականների խմբերի առջև, որտեղ Դինքին աջակցելու էին գալիս ամենաշատը 2-3 ընկերներ կամ ընտանիքի անդամները: Բայց Հրանտի լուսավոր ներկայությամբ հետագայում լցվեցին միլիոնավոր մարդկանց սրտեր, որոնք վերագտան, վերաիմաստավորեցին, վերանայեցին ու վերարտադրեցին իրենք իրենց, իրենց կյանքերը, հարաբերություններն ու ամենակարևորը՝ անցյալը: 

«Հրանտից առաջ ես հայկական ծագում ունեի, իսկ հիմա ես հայ եմ», - պատմում էր թուրք գրող Լեյլա Նեյզիի «Խոսելով միմյանց հետ» գրքի հերոսներից պոլսահայ Սելինը և դրանով իսկ մեկ նախադասության մեջ ամփոփում «Ի՞նչ փոխվեց Հրանտ Դինքից հետո» հարցի անծայրածիր պատասխանը: 

Սեբաստացի հայերի ընտանիքի առաջին զավակը՝ Հրանտը, լույս աշխարհ եկավ Արևմտյան Հայաստանի Մալաթիայի շրջանում 1954թ.-ի սեպտեմբերի 15-ին: 1960թ.-ին իր փոքր եղբայրների՝ Խոսրովի ու Երվանդի հետ արտագաղթեցին Ստամբուլ, որտեղ երեք եղբայր մի ցուրտ ձմեռային օր միայնակ մնացին Պոլսո Հայոց պատրիարքարանի մանկատան դռների առջև:

Картинки по запросу Hrant Dinkin cocuklugu

Այդ ժամանակ Պոլսո Հայոց պատրիարք Շնորհք Գալուստյանի կողմից որպես իր հոգեզավակ ընդունված Հրանտը Ստամբուլում ուսում ստացավ հայկական Բեզջյան, այնուհետև՝ Սուրբ Խաչ Դպրեվանք վարժարանում:



Картинки по запросу Hrant Dinkin cocuklugu

Ամռան ամիսները պատրիարքարանի նախաձեռնությամբ կառուցված Թուզլայի հայկական ճամբարում անցկացնող Հրանտը հենց այստեղ՝ ճամբարում գտավ իր առաջին ու միակ սիրուն՝ Ռաքելին, որն այստեղ էր բերվել Մուշի Վարթո գյուղից: Սակայն Հրանտին առաջին ու վերջին անգամ սեր խոստովանել վիճակված էր քրդերենով՝ «էզ տու հեզդըքըմ», քանի որ 15-ամյա Ռաքելը դեռ վարժ հայերենին չէր տիրապետում:

Картинки по запросу Hrant Rakel Tuzla

Ցեղասպանությունից հրաշքով փրկված ու արաբական մի ցեղախմբի օգնությամբ Վարթոյի լեռներում ապաստանելով արտաքին աշխարհի հետ կապերը գրեթե կտրած Վարթոյի հայերի խմբի առաջնորդը, նույն ինքը՝ Ռաքելի հայրը, բացառում էր իր աղջիկների ամուսնությունն օտարական մեկի, կամ այլ կերպ ասած՝ Վարթոյից դուրս ինչ-որ մեկի հետ: 

Հրանտ Դինքի համար Ռաքելի ձեռքը խնդրելու նպատակով Ռաքելի հոր դուռն է հասնում անձամբ Շնորհք պատրիարքը: 
 
«Նշանակում է այս երիտասարդն իմ գառնուկին շատ է սիրում», - ասում է Ռաքելի հայրը, և երիտասարդներն ամուսնանում են 1977թ.-ի ապրիլի 23-ին. ինչպես Հրանտն էր հետագայում պատմում՝ ապրիլի 24-ից 5 պակաս նոր կյանք զարկ տվեցինք:



Ստամբուլի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի ուսանող դարձած Դինքի համար, սակայն, ամենաբարդ փորձությունները դեռ առջևում էին: 
  
Հետագայում Հրանտը խոստովանել էր, որ իր կյանքի ամենաբարդ շրջաններից մեկը պարտադիր զինվորական ծառայության ժամանակներն էին: 

«Կյանքիս ընթացքում հայ լինելուս համար բազմիցս ենթարկվել եմ խտրականության, դրանցից մեկն էլ զինվորական ծառայությունս իրականացնելու ընթացքում վերապրեցի:

Երդմնակալության արարողությունից հետո բոլոր բանակային ընկերներիս ուսադիրներ շնորհվեցին, միայն ինձ առանձնացրին և չտվեցին: Երկու երեխա ունեցող հասուն տղամարդ էի, գուցե և պետք էր բնավ «վեջս» էլ չլիներ: Բայց ծանր տարա այդ խտրականությունը: Արարողությունից հետո, երբ բոլորն իրենց ընտանիքների հետ կիսում էին իրենց երջանկությունը, թիթեղյա տնակի հետևում ժամերով միայնակ լաց եղա:

Ձեռքիս բանալին քայլելիս քսում էի թիթեղին, որպեսզի լացս չլսվի: Մեկ այս կողմ, մեկ այն կողմ քայլեցի, քայլեցի ու արտասվեցի»,- պատմում էր նա: 

Картинки по запросу Hrant Dink  asker

Տարիներ անց թիթեղյա տնակների հետևում արտասված Հրանտը ծայրաստիճան ինքնավստահ կերպով պետք է վեր կենար ու ասեր կնոջը. «Ուզում եմ ևս մի երեխա ունենանք, անունն էլ «Ակօս»: 

Մինչ այդ Ստամբուլում գործում էին մի քանի հայալեզու պարբերականներ, որոնք, սակայն տարածված էին միայն հայ համայնքի շրջանում և չունեին թուրքերեն հրապարակումներ: Եվ դա պատահական չէր. պոլսահայ մամուլն էլ պոլսահայերի ներփակ ու զգուշավոր կյանքի արտացոլումն էր, մինչդեռ Հրանտը եկավ այդ տաբուները կոտրելու:


1996թ.-ին Հրանտ Դինքն իր մի քանի համախոհների հետ հիմնեց Թուրքիայում առաջին թուրքալեզու հայկական թերթը՝ «Ակօս»-ը: Նա համոզված էր, որ թուրք հասարակության հետ պետք է խոսել իրենց իսկ լեզվով և ցեղասպանության մասին պատմությունները միմյանց մեջ պատմելու փոխարեն՝ կիսել նաև թուրքերի հետ: 

Картинки по запросу Hrant Dink

Մի բան հստակ է. Հրանտը երբևէ չի պայքարել ցեղասպանության ճանաչման համար, ինչի մասին կրկնել է բազմիցս: Հրանտը պայքարում էր ցեղասպանության հետևանքների հաղթահարման համար: 

«Եկեք բացի սպանվողներից ու սպանողներից մի քիչ էլ ապրողների մասին խոսենք», - ասում էր նա: 

Похожее изображение

«Այդպես է, 1915-ին մահացողների կողքին նաև ողջ մնացողներ եղան: Ի՞նչ եղան նրանք, նրանցից որքա՞նը դարձավ սփյուռք, իսկ որքա՞նը կարողացավ այս երկրում մնալով շարունակել իր կյանքը: Եվ եթե կարողացան շարունակել ապրել, ապա ի՞նչ պայմաններում: Բոլորը մահմեդականացվեցի՞ն: Հետագայում իրենց շրջաններում ինչպիսի՞ կյանք վարեցին, և նրանց այսօրվա սերունդներն ինքնության ինչպիսի՞ գիտակցությամբ են ապրում: Նման հարցեր շոշափելով ինչո՞ւ չենք խոսում 1915-ի մասին», - գրել է Դինքը «Բիրգյուն» պարբերականի  2004թ.-ի համարներից մեկում:

Իսլամացված ու ծպտյալ քրիստոնյա հայերի շուրջ ձևավորված տաբուները կոտրելուց հետո Դինքը մոտեցավ ամենավտանգավորին՝ Թուրքիայի Հանրապետություն կոչվող բուրգի ամենաստորին քարերը փորփրելուն ու դուրս հանելուն: 

Թուրքիայի Հանրապետության հիմնադիր ու առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի ամենամութ գաղտնիքներից մեկի՝ Աթաթուրքի կողմից որդեգրված Սաբիհա Գյոքչենի (Թուրքիայի առաջին կին օդաչուն էր ու աշխարհում առաջին կին ռմբակոծող օդաչուն) Այնթապի մանկատան հայ որբերից մեկը լինելու մասին հոդվածը սկիզբ դրեց Հրանտի դեմ մահափորձի արշավին:  

«Այդ օրը մի փոքր նեղված էր նախաճաշին, գրկեցի, ասացի՝ «կանցնի այս ամենը, մի՛ նեղվիր»: ... Երբ տղաս զանգահարեց, ասաց. «Մամ, հայրիկը...Աղոթիր, մայրիկ»: Միայն հիշում եմ, որ ինձ տաքսին նետեցի ու գնացի: Այդ ճանապարհը կարծես չէր ուզում վերջանալ: Երբ տեղ հասա՝ նրա արյունն էին մաքրում ջրով, օճառով.. Կարծում են, թե օճառով արյունը կմաքրվի՞», - Հրանտի սպանության օրվա մասին է հիշում նրա կինը՝ Ռաքելը, որը համոզված է, որ Դինքին սպանողը ոչ թե Օգյուն Սամասթն է, այլ այն հոգեկերտվածքն ու համակարգը, որը փոքրիկ երեխայից մարդասպան է պատրաստում: 

Դինքի ընկերները, ընտանիքը հենց այս պատճառով է, որ 10 տարի է՝ շարունակում են պահանջել ոչ միայն Սամասթի, այլև պետական բոլոր այրերի պատիժը, որոնք կանգնած են սպանության ետևում, քանի որ համոզված են՝ քանի դեռ արդարություն չկա, Հրանտը դեռ այնտեղ՝ Շիշլիի Օսմանբեյ պողոտայի վրա պառկած է: 

«Հայրս դեռ այնտեղ պառկած է, մեկդ ձեռք մեկնեք՝ վեր կենա», - ասել էր Հրանտի ավագ դուստրը՝ Դելալը: 

Картинки по запросу Hrant Dink

Картинки по запросу Hrant Dink Delal Dink

«Թե ինչու Հրանտը մնաց այդ երկրի այդ քաղաքի այդ թաղամասի այդ պողոտայում, փոխարենը եվրոպական երկրներում ազատությունը վայելելու» հարցը Դինքի դեպքում այնքանով է անիմաստ, որքանով պատերազմի դաշտում մահապարտ ջոկատի տղաներին «Ի՞նչ գործ ունես այստեղ» ասելը:

«Անշուշտ, մահից վախենում եմ, սակայն մահը ոչինչ է, եթե հանգուցյալը կարող է լինել ոտքերի վրա ամուր կանգնած մեկը…», - ասում էր Դինքն ու շարունակում հավատալ իր որդեգրած արժեքներին ու գաղափարներին, մինչդեռ նրա հանդուրժող կեցվածքի պատասխանը թուրքերը չունեին, այդ իսկ պատճառով այլ ելք չունեին, քան փամփուշտ արձակելը: 

Картинки по запросу Hrant icin adalet icin

Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՄանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկիցՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը