2.000-ից ավելի մարդ 1 օրում Սիրիայից Թուրքիա է փախել (լուսանկարներ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ու քուրդ զինյալների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով հունիսի 10-ին ավելի քան 2.000 մարդ է հեռացել Սիրիայից` ապաստան գտնելով հարևան Թուրքիայում:
Ինչպես նշում է english.alarabiya.net-ը, հայտնի է, որ նրանցից 686-ն իրաքցի են, ովքեր սկզբում իսլամիստների ռազմական գործողությունների պատճառով Իրաքից Սիրիա են փախել, իսկ հետո էլ ստիպված են եղել այնտեղից հատել Թուրքիայի սահմանը:
Քաջատեղյակ աղբյուրը AFP գործակալության հետ զրույցում նշել է, որ անցած շաբաթվա ընթացքում Թուրքիան Սիրիայից 9.000 փախստական է ընդունել: Հայտնի է, որ սիրիական հակամարտության սկզբից ի վեր Թուրքիան ապաստան է տրամադրել 1.8 մլն փախստականի` նրանց համար 2011-2015թթ. ընթացքում ծախսելով 5.5 մլրդ դոլար:







1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



