Արարատի մարզում ավտովթարից տուժածները տեղափոխվել են Երևան, այդ թվում` երեխան, որը վիրահատվում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրարատի մարզում երեկ վթարված մեքենայի 6 ուղևորները՝ բացառությամբ 1-ի, տեղափոխվել են Երևան, այդ թվում` 2 տարեկան երեխան:
Այս մասին Tert.am-ին հայտնեցին Արարատի հիվանդանոցից:
Հիշեցնենք, որ հունվարի 18-ին ժամը 02.11-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին՝ Զոդի կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, ինչի հետևանքով Վ. Մ.-ը, Ռ. Գ.-ը, ուղևորներ՝ 2013 թ. ծնված Ռ. Ն.-ը, 1965 թ. ծնված Գ. Մ.-ը, 1999 թ. ծնված Ա. Լ.-ը և 2013 թ. ծնված Է. Գ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով փրկարարների և շտապօգնության աշխատակիցների ուժերով հոսպիտալացվել են Արարատի ԲԿ:
Բժիշկները վարորդների և Ռ. Ն.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, Ա. Լ.-ինը՝ միջին ծանրության, իսկ Գ. Մ.-ինը և Է. Գ.-ինը՝ բավարար:
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից տեղեկացանք, որ 2 տարեկան երեխան տեղափոխվել է իրենց մոտ, որտեղ նրա վիրահատությունը հենց մեր զրույցի պահին սկսել էր ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:



