Աշոտ Աղաբաբյանը՝ ՀՀԿ-ն լքելու մասին. «Ես այսօր Հայաստանում գտնվող Հանրապետական կուսակցության միակ հիմնադիրն եմ»
ՔԱՂԱՔԱԿԱՆՀամաձայն շրջանառվող խոսակցությունների՝ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը նեղացած է իր կուսակցական ընկերներից և գրեթե չի շփվում նրանց հետ:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա չհերքեց այս տեղեկատվությունը՝ նշելով, որ անվստահության մթնոլորտ կա: Հիշեցնենք, որ ֆինանսների նախարարությունը ստուգումներ է իրականացրել Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» տոնավաճառում եւ արդյունքում տուգանք սահմանել 60 մլն դրամի չափով:
Past.am-ը ճշտեց՝ որքանո՞վ են համապատասխանում իրականությանը այս լուրերը, թե արդյոք այս ամենից հետո գործարարը կհեռանա կուսակցությունից: Աշոտ Աղաբաբյանը մասնավորապես նշեց. «Ես այսօր Հայաստանում գտնվող Հանրապետական կուսակցության միակ հիմնադիրն եմ: Ձեր ասեկոսեները, որ ես կուսակցությունից հրաժարվելու եմ` սխալ են: Կուսակցության հիմնադիր լինելով հանդերձ՝ ես հարգում եմ մեր սկզբունքները, որոնք որդեգրել են Անդրանիկ Մարգարյանը, Աշոտ Նավասարդյանը և այլն: Ես երբեք իմ սկզբունքներից հրաժարվողը չեմ»:
Լևոն Փանոսյան



