Գամբիայի հեռացող նախագահը երկրում արտակարգ դրություն է հայտարարել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳամբիայի նախագահ Յահա Ջամեհը երկրում 90-օրյա արտակարգ դրություն է հայտարարել պաշտոնավարման ավարտից մեկ օր առաջ, հաղորդում է BBC–ն։
Հարեւան երկրների առաջնորդները այժմ փորձում են ստիպել Ջամեհին իշխանությունը հանձնել անցած տարվա դեկտեմբերին կայացած նախագահական ընտրություններում հաղթած թեկնածու Ադամ Բարոուին, ում երդմնակալության արարողությունը պետք է կայանա հունվարի 19–ին Սենեգալում։
Արտակարգ դրություն մտցնելու որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ Նիգերիան իր ռազմանավն էր մոտեցրել Գամբիայի ափերին՝ փորձելով ճնշում գործադրել Ջամեհի վրա։ Արեւմտյան Աֆրիկայի երկրները մոբիլիզացնում են ուժերը, սակայն նշում, որ ռազմական միջամտություն միայն ծայրահեղ դեպքում կարող է լինել։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



