Թերեզա Մեյ. Բրիտանիան ԵՄ-ի միասնական շուկայից դուրս կգա ԵՄ-ը լքելուց հետո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրիտանիան ԵՄ-ի միասնական շուկայից դուրս կգա ԵՄ-ը լքելուց հետո: Այս մասին ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, փոխանցում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ Բրիտանիան ԵՄ-ի հետ հավասար գործընկեություն կփնտրի, սակայն չի ընդունի այնպիսի մոդելներ, որոնք մյուս երկրներն են օգտագործում, որոնք ԵՄ-ի հետ ազատ առեւտրի համաձայնագրեր ունեն:
«Ցանկանում եմ, որ հստակ լինի: Այն, ինչ ես առաջարկում եմ, չի կարող միասնական շուկային անդամակցություն ենթադրել»,- ասել է Մեյը:
«Մենք ձգտում ենք շուկային հասանելիության առավելագույն հնարավորություն ունենալ ազատ առեւտրի մասին նոր համընդգրկուն, համարձակ եւ հավակնոտ համաձայնագրի միջոցով: Որոշակի ոլորտներում այս համաձայնագրի մեջ կարող են ներառվել ներկայիս միասնական շուկայի առանձին մեխանիզմներ»:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



