Վրաստանի նախագահին դուր չի գալիս «Գազպրոմ»-ի հետ կնքված համաձայնագիրը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այն կարծիքին Է, որ «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ-ի հետ կնքված համաձայնագիրը կվնասի երկրին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է պետության ղեկավարի մամուլի խոսնակ Էկա Միշվելաձեն հունվարի 17-ին կայացած ճեպազրույցում:
Վրացական կողմը որոշում Է ընդունել համաձայնել «Գազպրոմ Էքսպորտ»-ի առաջարկությանը եւ Ռուսաստանից Հայաստան «երկնագույն վառելիքի» տարանցման դիմաց վճարումն ստանալ փողով, այլ ոչ թե գազով: Բացի այդ, պայմանավորվածության համաձայն, Վրաստանն անհրաժեշտության դեպքում Ռուսաստանից գազը կստանա հազար խորանարդ մետրի դիմաց ոչ թե 215 դոլարով, այլ 185 դոլարով:
«Այդ պայմանագրի ստորագրմամբ վատացել Է երկրի Էներգասեկտորը, տուժել են Վրաստանի տնտեսական եւ քաղաքական շահերը: Վերջին հաշվով մենք ստացանք վատացած վիճակ՝ տարբեր ուղղություններով, ինչին ապագայում կարող են հետեւել մի շարք խնդիրներ»,-ասել Է Միշվելաձեն:
Նախագահը հորդորել Է օրենսդիր մարմնին՝ գործուն միջոցներ ձեռնարկել, նշել Է նա: «Երկրի առաջին դեմքը՝ Վրաստանի նախագահը, կոչ Է անում խորհրդարանին՝ կատարել իր սահմանադրական պարտավորությունը՝ ուժեղացնել հսկողության գործառույթը, ինչպես նաեւ առաջարկել պլան, թե ինչպես հաղթահարել եւ նվազագույնի հասցնել սպասվող ռիսկերն ու սպառնալիքները»,-նշել Է նախագահի ներկայացուցիչը, հաղորդել Է Sputnik-ը:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...



