Լեհաստանում մոլեգնող սառնամանիքի զոհերի թիվը հասել Է 85-ի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼեհաստանում վերջին մեկ օրվա ընթացքում երկու մարդ Է մահացել ցրտահարությունից, զոհերի ընդհանուր թիվը 2016 թվականի նոյեմբերի 1-ից հասել Է 85-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 17-ին հայտնել Է անվտանգության կառավարական կենտրոնը:
«Միայն երեկ ցրտահարությունից երկու մարդ Է մահացել Նիժնեսիլեզի եւ Լոձի վոյեւոդություններում: Նոյեմբերի սկզբից մահացել Է արդեն 85 մարդ»,-պատմել Է կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Աննա Ադամկեւիչը, որի խոսքը մեջբերում Է PAP գործակալությունը:
Լեհաստանում խիստ ցրտել Է հունվարի առաջին կեսին, հատկապես ցածր ջերմաստիճաններ են դիտվել Մալոպոլյան վոյեւոդությունում, որտեղ գիշերը ջերմաչափերի սյուներն իջել են մինչեւ ըստ Ցելսիուսի մինուս 37 աստիճան: Երկրի ջերմաստիճանային ռեկորդը՝ մինուս 41 աստիճան, գրանցվել Է 1940 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:-0-/56/ 14.00
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



