ՌԴ-ն ակնկալում Է, որ ԱՄՆ-ը կմասնակցի միջսիրիական հանդիպմանը Աստանայում. Լավրով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը ճիշտ Է համարում ՄԱԿ-ի եւ ԱՄՆ-ի նոր վարչակազմի ներկայացուցիչներին հրավիրել հունվարի 23-ին Աստանայում Սիրիայի շուրջ կայանալիք բանակցություններին եւ հույս ունի, որ Վաշինգտոնը կընդունի հրավերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով 2016 թվականի արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում:
«Այժմ հանդիպում Է նախապատրաստվում Աստանայում,-ասել Է նախարարը:-Ճիշտ ենք համարում ՄԱԿ-ի եւ ԱՄՆ-ի նոր վարչակազմի ներկայացուցիչներին հրավիրել մասնակցելու դրան»:
«Ակնկալում ենք, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմը կկարողանա ընդունել այդ հրավերը, որ նա իր փորձագետներով ներկայացված կլինի հնարավոր ցանկացած մակարդակով,-ընդգծել Է Լավրովը:-Դա կլինի առաջին պաշտոնական շփումը, որի ընթացքում կարելի կլինի սկսել քննարկել Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի արդյունավետության բարձրացումը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



