Դահուկավազքում գրանցած արդյունքներում որոշակի առաջընթաց կա
ՍՊՈՐՏՀայաստանի դահուկավազքի առաջնությունից հետո որոշակի առաջընթաց կա հայ մարզիկների գրանցած արդյունքներում:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը: «Ես գոհ եմ մինչ այս գրանցված արդյունքներից. դրանք մրցունակ են միջազգային մրցաշարերում: Մենք որոշակի առաջընթաց ունենք դահուկավազքում գրանցած արդյունքներում: Դա են վկայում այն վարկանիշային միավորները, որ մեր մարզիկները ձեռք բերեցին Հայաստանի առաջնությունում: Հաշվի առնելով այս առաջնության արդյունքները՝ կձևավորենք ազգային հավաքականներ»,-ընդգծեց Սարգսյանը:
Հայաստանի դահուկավազքի առաջնության ավարտից հետո ֆեդերացիան կնախապատրաստվի լեռնադահուկային սպորտի ազգային և աշխարհի առաջնություններին:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



