48-ամյա կնոջը կախված են հայտնաբերել Վանաձորում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր` հունվարի 16-ին, ժամը 17;50-ին Վանաձորի կենտրոնում գտնվող Տիգրան Մեծի փողոցի բնակարաններից մեկում կախված վիճակում հայտնաբերվել է 48-ամյա Մարիամ Օ.-ն։
Կնոջը կախված վիճակում հայտնաբերել են տուն վերադարձած հարազատները, որոնց օգնության կանչը լսելով էլ հարեւաններն ահազանգել են Վանաձորի բժշկական կենտրոնի շտապբուժօգնության բաժանմունք։ Անմիջապես դեպքի վայր մեկնած բրիգադը, սակայն, ոչինչ չի կարողացել անել. այցի պահին կինն արդեն մահացած է եղել։ Թե ինչու է կինը դիմել այդ քայլին, դեռեւս պարզ չէ։
Լոռու մարզի քննչական վարչությունում աշխատանքներ են տարվում՝ դեպքի հետ կապված մանրամասները ճշտելու ուղղությամբ։
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



