Սարալանջի պողոտայում երեք ավտոմեքենաներ են բախվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունվարի 16-ին, ժամը 17.22-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Սարալանջի պողոտայի սկզբնամասում (Սարի Թաղի կողմից) տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, տուժածներ չկան, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ բախվել են «Mitsubishi RVR» մակնիշի 34 UF 645 (վարորդ՝ Հ. Հ.), «Nissan Teana» մակնիշի 40 TT 500 (վարորդ՝ Ա. Բ.) և «Opel Astra G» մակնիշի 47 VP 747 (վարորդ` Ա. Գ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները:
Փրկարարները դադարեցրել են «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը և անջատել ավտոմեքենաների մարտկոցները:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



