Նիգերիայում 2 ահաբեկիչ հարձակվել են համալսարանի վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆիգերիայի Բորնո նահանգի վարչական կենտրոնում գտնվող Մայդուգուրիի համալսարանի վրա 2 մահապարտ ահաբեկիչ է հարձակվել՝ սպանելով առնվազն 5 մարդու եւ վիրավորելով 15-ին, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ 7-ամյա տղան համալսարանի տարածքի մզկիթում գործի է դրել պայթուցիկ սարքը։ Պայթուցիկը գործի էր դրվել այն բանից հետո, երբ ոստիկանը կրակել էր նրա վրա համալսարանի ցանկապատի վրայով ցատկելու փորձի ժամանակ։ Զոհվել է 1 պրոֆեսոր եւ 4 ուսանող։ Փրկարարական գործողությունները շարունակվում են։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



