«Դոմոդեդովոյում» վթարային վայրէջք է կատարել Ֆրանկֆուրտից ժամանած ուղևորատար ինքնաթիռը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳերմանական Lufthansa ավիաընկերության՝ Ֆրանկֆուրտ-Մոսկվա չվերթն իրականացնող ուղևորատար ինքնաթիռը կիրակի երեկոյան վթարային վայրէջք է կատարել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ օդանավի դիմապակու գերտաքացման պատճառով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայությունում աղբյուրը:
«Վթարային վայրէջքի նախնական պատճառը դիմապակու գերտաքացումն է»,- ասել է զրուցակիցը:
Օդանավակայանի մամուլի ծառայությունում հաստատել են, որ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել:
«Մոսկվայի ժամանակով 22:30-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում բարեհաջող վայրէջք է կատարել Ֆրանկֆուրտ-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը: Օդանավակայանի օպերատիվ ծառայություններն իրականացրել են վայրէջքի ապահովման համար միջոցառումների անհրաժեշտ համալիրը»,- հայտնել են մամուլի ծառայությունում:
Միջադեպի հետևանքով վիրավորներ չկան:



