Գյումրիում վթարային ջրանջատումներ կլինեն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Ղազանչի-Գյումրի 1-ին ջրատարի վթարով պայմանավորված, այսօր` հունվարի 16-ին ժամը 10.30-ին դադարեցվել է Գյումրի քաղաքի` Կոմսոմոլի, Վ. Սարգսյան, Անտառավան 3-րդ, 4-րդ թաղամասերի, Շինարարների, Կ. Դեմիրճյան, Շչեդրին փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Նախատեսվում է նշված տարածքներում ջ րամատակարարումը վերականգնել հունվարի 16-ին ժամը 21.00-ին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերությունից:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



