Օրական մեկ բուռ նուշ և հրաժեշտ ճարպերին
ԼԱՅՖԴիետոլոգները պնդում են, որ օրական մեկ բուռ նուշն օգնում է ազատվել փորի շրջանի և կոնքերի ճարպային կուտակումներից: Նրանք 12 շաբաթ շարունակ իրենց ուսումնասիրության տակ են միջին տարիքի 52 հիվանդների, ովքեր տառապել են ճարպակալմամբ: Փորձի մասնակիցներին երկու խմբերի են բաժանել, որոնցից մեկն ամեն օր մեկ բուռ նուշ է կերել (28 գրամ), իսկ մյուսը նուշի կալորիականության հավասար բանան:

Փորձից հետո պարզվել է, որ միևնույն կալորիաների օգտագործման դեպքում նուշ օգտագործողների մոտ զգալիորեն կրճատվել է մեջքի և կոնքերի ծավալը: Այս հատվածում ճարպային կուտակումները վտանգավոր են բարձր ճնշման, շաքարախտի, սրտի և անոթների համար:

Փորձի մասնակիցների արյան անալիզները ցույց են տվել, որ նուշի պարբերաբար օգտագործումը դրականորեն է ազդում խոլեստերինի մակարդակի, հետևաբար նաև անոթների վրա:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



