Արցախում վիրավորված Գարիկի վիճակը շարունակում է մնալ ծանր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNEWS.am-ը գրում է.
ԼՂՀ պաշտպանության բանակի վիրավորված զինծառայող Գարիկ Վարդանյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշեց, որ զինծառայողի վիճակում դեռ փոփոխություն չկա:
Ավելի վաղ մեզ հետ զրույցում զինծառայողի տատիկը` Զոյա Մարգարյանը, նշել էր, որ թոռնիկը գիտակցության է եկել:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիս-արեւելյան ուղղությամբ հրադադարի ռեժիմը խախտելու հետեւանքով ծանր վիրավորվել է ԼՂՀ պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Գարիկ Վարդանյանը։ Նրան Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից ուղղաթիռով տեղափոխել են Երեւան: Նա հունավարի 17-ին պետք է զորացրվեր, Գարիկը Արարատի մարզի Այգեստան գյուղից է:



