Բավարիան կհամալրվի երկու ֆուտբոլիստներով
ՍՊՈՐՏԱյսօր Մյունխենի «Բավարիան» պաշտոնական կայքում հայտարարել է «Հոֆենհայմի» երկու ֆուտբոլիստների տրանսֆերների ձեռքբերման մասին:
Մյունխենյան ակումբ են տեղափոխվել 26-ամյա կիսապաշտպան Սեբաստյան Ռուդին և 21-ամյա պաշտպան Նիկլաս Զյուլեն:
Երկու ֆուտբոլիստներն էլ «Բավարիային» կմիանան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
«Անչափ ուրախ ենք, որ այսպիսի ֆուտբոլիստները տեղափոխվել են հենց մեր ակումբ: Գերմանական անձնագիր ունեցող ֆուտբոլիստներն անհրաժեշտ են «Բավարիայի» ապագան կառուցելու համար»,- ընդգծել է ակումբի գործադիր տնօրեն Կառլ-Հայնց Ռումենիգեն:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



