Բեռլինի ահաբեկիչը թմրամոլ է եղել. ԶԼՄ-ներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲեռլինում ահաբեկչության իրականացման մեջ գլխավոր կասկածյալը 2016 թվականի դեկտեմբերի վերջի տվյալներով թմրամոլ է եղել: Այս տեղեկությունը հրապարակել է գերմանական Welt am Sonntag թերթը, որը վկայակոչում է ահաբեկչության մասին իրավապահ գերատեսչությունների պաշտոնական զեկույցը:
Մասնավորապես՝ այնտեղ հաղորդվում է, որ հարձակումը գործելուց առաջ Անիս Ամրին զբաղվել է թմրանյութերի վաճառքով, ինչպես նաև օգտագործմամբ:
«Մեծամասամբ դա եղել է կոկաին և էքստազի»,-նշում է թերթը: Սակայն, այս պահին հայտնի չէ՝ ահաբեկչության իրականացման պահին թունիսցին եղե՞լ է թմրանյութերի ազդեցության տակ, թե ոչ:
Հիշեցնենք, որ Անիս Ամրին անունով հայտնի ահաբեկիչը դեկտեմբերի 19-ին բեռնատարով մխրճվել էր սուրբծննդյան տոնավաճառի ամբոխի մեջ, ինչի հետևանքով զոհվել էր 12 մարդ, իսկ 48 մարդ ստացել էր վնասվածքներ: Գրոհայինին հաջողվել է փախչել Միլան, որտեղ նրան չեզոքացրել են:



