Կարող ենք գրազ գալ, որ չգիտեիր սրա մասին. որտեղի՞ց է NOKIA-ն վերցրել իր հայտնի ռինգթոնը
ՎԻԴԵՈԵրբ լսում ես «Nokia»-ի հայտնի մեղեդին, այն միանգամից ասոցացնում ես գովազդի, ապրանքանիշի կամ արտադրանքի հետ։ Իսկ երբևէ մտածե՞լ ես, թե որտեղից է այս գրավիչ մեղեդին, որը կրկնվում ու շարունակում է հնչել մտքում, երբ լսում ես այն։
Պարզվում է, ֆիննական «Nokia» կոռպորացիան այնքան է հավանել իսպանացի դասական կիթառահար և երաժիշտ Ֆրանսիսկո Տառեգայի «Gran Vals» ստեղծագործությունը, որ դրա հատվածն օգտագործել է որպես «Nokia»-ն ներկայացնող մեղեդի։ Երաժշտությունը գրվել է Տառեգայի կողմից 1902թ․-ին ու Nokia-ի անբաժանելի մասն է կազմում 1990-ականներից ի վեր առաջին անգամ այն հնչել է 1992թ․-ին 3 վայրկյանանոց գովազդում։
Ի դեպ, մեղեդին, որը «Nokia»-ն համարում է իր աուդիոբրենդը, եղել է բջջային հեռախոսներիառաջին երաժշտական զանգը։
«Nokia»-ի հայտնի մեղեդին՝ 12-րդ վայրկյանից։
Աղբյուրը` blognews.am



