Moody’s-ը ԱՄՆ-ին 864 մլն դոլար կվճարի հիփոթեքային արժեթղթերի գնահատման խախտումների գործով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆMoody’s վարկանշային գործակալությունը համաձայնել է ԱՄՆ իշխանություններին վճարել 864 մլն դոլար բոլոր հավակնությունների կարգավորման և հետաքննության դադարեցման համար, որը սկսվել էր ընկերության դեմ 2008-ի ֆինանսական ճգնաժամի նախաշեմին մասշտաբայի խախտումների մեղադրանքով։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Մոտ 437 մլն դոլարը Moody’s-ը կվճարի ԱՄՆ Արդարադատության նախարարությանը, մնացած միջոցները կբաշխվեն ԱՄՆ 21 նահանգների դատախազությունների միջև, որոնք անցկացրել են հետաքննությունը։ ԱՄՆ իշխանությունները մեղադրում են Moody’s-ին նրանում, որ այն բարձր վարկանշային գնահատականներ է տվել հիփոթեքային արժեթղթերին ֆինանսական ճգանաժամից առաջ։
Համանման մեղադրանքներ էին առաջադրվել Standard & Poor’s վարկանշային գործակալության նկատմամբ։ Վերջինս տուգանվել է ավելի քան 1.3 մլրդ դոլարով։



