Նիգերիայում ահաբեկիչները 7 մարդու են առևանգել դպրոցից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆիգերիայի Օգուն նահանգում ահաբեկիչներն առևանգել են ուսումնական հաստատության երկու աշխատակցի և 5 դպրոցականի, այդ թվում՝ Թուրքիայի քաղաքացու:
Այս մասին հայտնում է Reuters-ը: Նիգերիայի ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, որ գրոհայինները ներխուժել են հաստատության տարածք, գերեվարել մարդկանց ու փախել:
Նշվում է, որ առևանգիչները դեռ կապ չեն հաստատել ոստիկանության և դպրոցի ղեկավարության հետ: «Մենք լուրջ ջանքեր ենք գործադրում՝ առևանգված մարդկանց ողջ և առողջ ազատելու համար»,- ասել են ոստիկանությունում
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



