Գիտնականներն առաջին անգամ տեսանկարահանել են հազվագյուտ ծովային հրեշի
ՎԻԴԵՈԳիտնականներն առաջին անգամ տեսանկարահանել են թրաձկների ընտանիքի նոր ներկայացուցչի՝ սուտակագույն ծովային հրեշի։
Առաջին անգամ ծովահրեշի նոր տարատեսակը հայտնաբերվել էր 2015 թականին, սակայն այն ժամանակ հետազոտողները դրա գոյության մասին եկել էին եզրակացության՝ ելնելով ավտրալական թանգարանի ցուցանմուշից։ Այդ ժամանակ գիտնականները ապակոդավորել էին ԴՆԹ-ն, որը վերցվել էր 1919-2007 թթ նմուշներից։ Այժմ ստացվել է դրանց գոյության փաստացի հաստատում։
Ծովահրեշները հանդիսանում են ծովաձիերի «հարազատները»։ Այժմ գիտությանը հայտնի է ծովահրեշի 3 տեսակ՝ սովորական, տերևանման և սուտակագույն։ Ի տարբերություն առաջին երկուսի՝սուտակագույն ծովահրեշն ավելի շատ է ծովաձիուկ հիշեցնում։
Գիտնականները կարծում են, որ սուտակագույն հրեշներն ապրում են ավելի քան 50 մետր խորության վրա։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



