Սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ Ադրբեջանն այս գիշեր կիրառել է նաև ՀԱՆ-17 տիպի նռնականետ. ԼՂՀ ՊՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունվարի 13-ին և լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 500 կրակոց: Շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է ՀԱՆ-17 տիպի նռնականետ (1 արկ):
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
ԼՂՀ ՊՆ
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



