Մխիթարյանն ամսվա լավագույն գոլի իր մրցանակը կիսել է «Սանդերլենդի» փոքրիկ երկրպագուի հետ (տեսանյութ)
ՎԻԴԵՈAysor.am-ը գրում է.
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ԱՊԼ-ի՝ դեկտեմբերի ամսվա լավագույն գոլի իր մրցանակը կիսում է «Սանդերլենդի» 5-ամյա երկրպագու Բրեդլի Լոուերիի հետ, որը հիվանդ է քաղցկեղով:
«Չելսիի» հետ «Սանդերլենդի» անցկացրած խաղից առաջ Բրեդլին 11-մետրանոցից գրավել է լոնդոնյան թիմի դարպասը:
«Պատիվ է ստանալ Պրեմիեր լիգայի՝ ամսվա լավագույն գոլի մրցանակը: Կցանկանայի այն կիսել իմ թիմի և «Սանդերլենդի» փոքրիկ հերոսի հետ: Ինչպիսի՜ գոլ հեղինակեցիր, Բրեդլի Լոուերի: Ուժե՛ղ կաց, փոքրիկ»,- Facebook-յան իր էջում գրել է Մխիթարյանը: