Մոսկվայում «ԿամԱԶ»-ի առեւանգման մեջ կասկածվող հայեր են ձերբակալվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌԴ մայրաքաղաք Մոսկվայում ոստիկանները ձերբակալել են «ԿամԱԶ» մակնիշի մեքենա առեւանգելու մեջ կասկածվող 3 անձի։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՆԳՆ Մոսկվայի վարչության մամուլի ծառայության պետ Անդրեյ Գալիակբերովին։
Նրա խոսքով՝ Լենինսկիե գորկի բնակավայրում Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցները ձերբակալել են կազմակերպված հանցավոր խմբավորման 3 անդամի, որոնք դրանից մեկ ժամա առաջ առեւանգել էին «ԿամԱզ 65115-L4» մակնիշի մեքենան եւ այն տարել արդյունաբերական գոտի՝ համարները փոխելուհամար։ «Ձերբակալվել է Հայաստանի 2 եւ Հյուսիսային Կովկասի մեկ բնակիչ։ Նրանց բնակարանները խուզարկելիս առգրավել են Lexus եւ Nissan Almera մակնիշի մեքենաներ։ Դրանք ստուգում են անցնում։ Բացի այդ, առգրավվել է 15 բջջային հեռախոս եւ Mercedes մեքենայի բանալիներ»,- ասել է Գալիակբերովը։
Հարուցվել է քրեական գործ։



