Հելսինկիում տեղի կունենա Սիրիայի օգնության միջազգային դոնորական խորհրդաժողով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Հունվարի 23 – 24-ը Հելսինկիում տեղի կունենա Սիրիայի օգնության միջազգային դոնորական խորհրդաժողով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտարարել Է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության մամուլի քարտուղար Ենս Լերկեն:
«Սիրիայի եւ տարածաշրջանի աջակցության Հելսինկիի խորհրդաժողովը կհավաքի տարածաշրջանի կառավարությունների, ՄԱԿ-ի գործակալությունների, միջազգային ֆինանսական ինստիտուտների բարձրաստիճան ներկայացուցիչների, դոնորների, ոչ կառավարական կազմակերպությունների եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչների:
Խորհրդաժողովը կառաջարկի հանգուցային հումանիտար առաջնահերթությունների, մարտահրավերների եւ ռազմավարությունների ընդհանուր ամփոփումը: Այնտեղ նաեւ կտրվի 2017 – 2018 թվականների համար փախստականների եւ կայուն զարգացման վերաբերյալ տարածաշրջանային պլանի մեկնարկը»,- ասել Է նա:
Նրա խոսքով՝ Սիրիային նվիրված հումանիտար խորհրդաժոովին կմասնակցի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Սթիվեն Օ’Բրայենը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...



