Մոնտեբուրը եւ Վալսն ավելի համոզիչ են եղել սոցիալիստների առաջին բանավեճերում. հարցում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի Էկոնոմիկայի նախկին նախարար Առնո Մոնտեբուրը եւ նախկին վարչապետ Մանուել Վալսը առավել համոզիչ են եղել Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններից առաջ սոցիալիստների ու նրանց կողմնակիցների բանավեճերում, ինչի մասին վկայում են հարցման արդյունքները, որը BFMTV լրատվական հեռուստաալիքի պատվերով անցկացրել Է Elabe հետազոտական ընկերությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հեռուստադիտողների հարցման տվյալների համաձայն, որն անցկացվել Է TF1 ալիքի ուղիղ եթերի ավարտից հետո, Մոնտեբուրին առավել համոզիչ Է համարել հարցվածների 29 տոկոսը, նախապատվությունը Վալսին Է տվել հետազոտության մասնակիցների 26 տոկոսը, 20 տոկոսը քվեարկել Է կրթության նախկին նախարար Բենուա Ամոնի օգտին: Ինչ վերաբերում Է այն ընտրողներին, որոնք սովորաբար քվեարկում են ձախերի օգտին, ապա նրանց մեծամասնությունը՝ 28 տոկոսը, լավագույնն Է համարել Վալսին: Ամոնի օգտին քվեարկել Է 27 տոկոսը, Մոնտեբուրի օգտին՝ 23 տոկոսը:
Խոսելով այն մասին, թե ով Է առավել շատ համապատասխանում Ֆրանսիայի նախագահի կերպարին, 37 տոկոսը նշել Է Վալսին, 28 տոկոսը՝ Մոնտեբուրին, 15 տոկոսը՝ Ամոնին:
Քննարկումների ընթացքին հետեւած հեռուստադիտողների կարծիքով՝ ձախերի արժեքներն ամենից լավ պաշտպանել Է Ամոնը. այդպես Է կարծում հարցվածների 30 տոկոսը: Մոնտեբուրին նշել Է 23 տոկոսը, Վալսին՝ միայն 19 տոկոսը:
Հետազոտությանը մասնակցել Է 1117 մարդ:
Բանավեճերի հաջորդ փուլը կկայանա հունվարի 15-ին, երրորդը՝ հունվարի 19-ին:
Կառավարող Սոցիալիստական կուսակցության եւ նրա կողմնակիցների փրայմերիզը Ֆրանսիայում կանցկացվի երկու փուլով՝ հունվարի 22-ին եւ 29-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Նոր արշավ Խնայողության օրվան ընդառաջ․ IDBank
2
Մինչև 6 տարեկան երեխաներին տրամադրվող աջակցության ծրագիրը կդառնա մշտական նպաստ
3
Հայտնաբերվել է հինգ տարեկան աղջկա դիակ․ մայրը գլխավոր կասկածյալն է
4
Ավտոբուսի վարորդը թոշակառու կնոջը «դուրս է շպրտել» ՝ հրաժարվելով նրան անվճար տեղափոխել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
5
Վթար է. նոյեմբերի 5-ին, 6-ին, 7-ին ջուր չի լինելու



