Թուրքիայում կալանավորվել է Էրդողանի թիկնազորի նախկին ղեկավարը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի դատարանը կալանավորել է նախագահ Թայիփ Էրդողանի թիկնազորի նախկին ղեկավար Մաքսութ Կարալին՝ ահաբեկչական գործունեությանը մասնակցության մեջ մեղադրանքով, հայտնում է Dogan–ը։
Նրան մեղադրում են ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու մեջ, որը ըստ թուրքական իշխանությունների՝ կապակցված է «Հըզմեթ» շարժման առաջնորդ Ֆեթուլահ Գյուլենի հետ։
Կարալը Էրդողանի թիկնազորի ղեկավարն է եղել մի քանի տարի առաջ, երբ Էրդողանը վարչապետ էր։ 2016-ի հոկտեմբերից Կարալը պաշտոնապես թոշակի է անցել։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



