Ռուսաստանի ՊՆ-ն ու Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբը ստորագրել են թռիչքների անվտանգության մասին հուշագիր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի ՊՆ-ն ու Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբը ստորագրել են հուշագիր Սիրիայում թռիչքների անվտանգությունն ապահովելու ու միջադեպերը կանխելու մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Հուշագիրը ստորագրվել է ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ռուս-թուրքական փոգործակցության հարցերով երկու երկրների զինված ուժերի խորհրդակցությունների ընթացքում։
«Փաստաթուղթը որոշում է Ռուսաստանի ՕՏՈւ եւ Թուրքիայի ՌՕՈւ ավիացիայի համակարգման ու փոխգործակցության մեխանիզմները՝ ահաբեկիչների վրա հարվածներ հասնելիս, նաեւ Սիրիայի օդային տարածքում օդանավերի ու անօդաչու թռչող սարքերի թռիչքի ժամանակ միջադեպերը կանխելուն ուղղված կողմերի գործողությունների կարգը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



