Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հետևիցս գոռաց՝ փոշմանելու ես, ասացի՝ դու էլ, ու գնացի. Քրիստինե Պեպելյան

ՖՈՏՈ

Blognews.am-ն իր նոր շարքի շրջանակներում անդրադարձել է Քրիստինե Պեպելյանի «Հրաժեշտ» երգին, որը մեկ օրում հիթ դարձավ, իսկ երգչուհուն բերեց ճանաչում ու համաժողովրդական սեր: Երգի հեղինակների, նրա պատմության ու անցած ճանապարհի մասին զրուցելու առաջարկը Քրիստինեն սիրով է ընդունել և պատմել այնպիսի մանրամասներ, որոնց մասին երբեք առիթ չի եղել խոսելու.

«Շատ ճիշտ երգ եք ընտրել, այն իսկապես իմ ստարտն էր որպես մեներգչուհի, որովհետև հենց այս երգն էր, որ գրվել էր հատուկ ինձ համար: Մոտ 20 տարի առաջ Մարինե Գյուլումյանը իրենց տանը ցույց տվեց ինձ երգը, և ես այն շատ հավանեցի, որովհետև հասկացա, որ այն իմ երգն է: Շատ ուրախ էի, որ վերջապես կունենամ իմ առաջին երգը, որովհետև մինչ այդ ես աշխատում էի Երգի պետական թատրոնում, բայց հատուկ ինձ համար գրված երգեր չկային: Ես երգում էի այն ռեպերտուարը, որը կար թատրոնում, այսինքն՝ այն երգերը, որոնք մի քանի արտիստներ երգում էին տարբեր համերգների ժամանակ: Եվ այդ առումով այս երգը շատ մեծ ձեռքբերում էր ինձ համար: Ես չսխալվեցի, երգն իր գործը իրոք արեց։ Մարդիկ սիրեցին այն միանգամից: Ես անգամ հիշում եմ, որ մարդիկ դեռ դեմքով ինձ չէին ճանաչում, բայց երգն արդեն գիտեին»:

Երգի հետ կապված՝ Քրիստինեն մի պատմություն է հիշել, որն ասես գեղարվեստական ֆիլմի տեսարան լինի.

«Մի դեպք եղավ Բարեկամության անցումում. ձայնագրման կետեր կային, ձայներիզներ էին վաճառում այն ժամանակ: Իմ երգն էր հնչում շատ բարձր: Ես լսում էի և շատ ուրախ էի, բայց մարդիկ ինձ չէին ճանաչում: Չդիմացա, մոտեցա աշխատողին ու հարցրի. «Իսկ ո՞վ է երգում այս երգը»։ «Չգիտեմ անունը, բայց կարծեմ՝ Քրիստինե, մի տեսակ էլ ազգանուն ունի)))»: Ես, իհարկե, ոչինչ չասացի, ու նա առաջարկեց ինձ գնել այդ ձայներիզը. «Շատ լավ երգա, առաջինն եմ դրել կասետիս մեջ, որովհետև կասետս էս երգնա ծախում»: Ես իհարկե հրաժարվեցի, իսկ նա իմ հետևից գոռաց՝ փոշմանելու ես: Ասացի՝ դու էլ, ու գնացի:

Պարզվում է՝ երգչուհին երգը ձայնագրելու և գործիքավորելու համար անհրաժեշտ գումարը պարտքով էր վերցրել: Գումարները, որոնց մասին նշում է Քրիստինեն, հիմա կարող են ծիծաղելի թվալ, իսկ այն տարիներին դա իսկապես լուրջ գումար էր. «Շատ դժվար եմ ստեղծել այս երգը: Գործիքավորումն Արամ Ավագյանինն է, որի համար 50 դոլար վճարեցի, ձայնագրության համար վճարեցի 47 դոլար, իսկ այդ 100 դոլարը պարտքով էի վերցրել: Տեսահոլովակը երգից շատ ավելի ուշ եղավ, երբ երգն արդեն իր անելիքն արել էր, որովհետև երբ ես ձայնագրված երգը տվեցի ռադիոներին, հաջորդ օրը արթնացել էի արդեն ճանաչված»:

Շարունակությունն՝ այստեղ

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան