Հայաստանը Դուբայում հյուպատոսություն կբացի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱրաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում կստեղծվի Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն՝ հյուպատոսական շրջանում ընդգրկելով ԱՄԷ հյուսիսային էմիրությունները։
Այս մասին նախագահի հրամանագրի նախագիծը քննարկության է դրվելու Կառավարության՝ այսօր կայանալիք հերթական նիստի ընթացքում:
Ըստ նախագծի՝ ԱՄԷ–ում, մասնավորապես Դուբայում բնակվող Հայաստանի քաղաքացիների թվաքանակը տատանվում է 2500–3000 միջև: Կանոնավոր իրականացվում են շաբաթական 4–5 չվերթ, ավելացել են Դուբայի ճանապարհով տարանցիկ այլ երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիների թվաքանակը, ինչպես նաև բեռնափոխադրումները:
«Մինչ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը այդ երկրների հետ որոշակի առևտրատնտեսական կապեր էին սկսել զարգանալ` մասնավորապես Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքի միջոցով»,– ասված է նախագծի մեջ:
Նկատի ունենալով վերոշարադրյալը, աշխարհագրական առումով Հայաստանին մոտ լինելու հանգամանքը, ԱՄԷ–ում Հայաստանի գործարար շրջանակների ներկայացվածությունը, ինչպես նաև վերջին տարիներին ԱՄԷ գործարար շրջանակների հետաքրքրվածությունը Հայաստանի նկատմամբ` որոշում է ընդունվել ԱՄԷ Դուբայ քաղաքում հիմնել ՀՀ գլխավոր հյուպատոսություն` որպես հյուպատոսական տարածք ներառելով ԱՄԷ հյուսիսային էմիրությունները:
Գլխավոր հյուպատոսության հիմնումը հնարավորություն կընձեռի, բացի հյուպատոսական աշխատանքից, տեղում ծավալել առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության առավել խորացմանն ու զարգացմանը միտված գործունեություն:
1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
3
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
4
Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել
5
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները



