Թուրքիայի ԶՈՒ-ն հայտնել է Սիրիայում ԻՊ 40 թիրախ ոչնչացնելու մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹուրքիայի զինված ուժերը հայտարարել են Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» գործողության շրջանակում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը նոր հարվածներ հասցնելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկ ացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության համաձայն էլ-Բաբ շրջանում հարվածներ են հասցվել ԻՊ-ին պատկանող 40 թիրախի: Ոչնչացվել է «Իսլամական պետության» 22 անդամ, ինչպես նաև նրանց պատկանող զինտեխնիկա:
Թուրքիան Սիրիայի տարածքում 2016 թվականի օգոստոսի 24-ից իրականացնում է «Եփրատի վահան» անունը կրող գործողություն: «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու պատրվակով թուրքական ուժերը հիմնական հարվածը հասցնում են Սիրիայի քրդերին:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



