ԱՄՆ-ում քաղաքագլուխը աղջկա է փրկել այրվող շենքից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ-ի Նյու Ջերսիի նահանգի Փոլսբորո ոչ մեծ քաղաքի ղեկավարը աղջկա Է փրկել այրվող բնակելի շենքից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 11-ին հայտնել Է NBC հեռուստաալիքը:
Շուրջ 6 հազար բնակիչ ունեցող Փոլսբորոյի քաղաքապետ Հերի Սթիվենսոնը ոտքով տուն Էր վերադառնում հուղարկավորման արարողությունից, երբ նկատել Է ծխապատ բնակելի տունը: Չսպասելով փրկարարների ժամանելուն՝ Սթիվենսոնը, որն անցյալում որպես հրշեջ Է աշխատել, մտել Է այրվող շենք: Այնտեղ հայտնաբերելով քնած աղջկան, նա նրան արթնացրել Է եւ օգնել դուրս պրծնել:
Արտակարգ պատահարի վայր ժամանած հրշեջները տանն այլ բնակիչների չեն հայտնաբերել: Արտակարգ պատահարի հետեւանքով ոչ ոք չի տուժել:
«Ես բնավ ինձ հերոս չեմ համարում: Ես քաղաքապետի պաշտոնն զբաղեցնող սովորական քաղաքացի եմ»,-ասել Է Սթիվենսոնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



