Լեհաստանը և Չեխիան ցանկություն ունեն 2030 թվականի Ձմեռային խաղերի միասնական հայտ ներկայացնել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼեհաստանը և Չեխիան մտադիր են միասնական հայցով դիմել ՄՕԿ 2030 թվականի Օլիմպիական խաղերին անցկացնելու համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախնական տվյալների համաձայն հայտի մեջ ներառված կլինեն 6 չեխական և 4 լեհական քաղաքներ: Բացման արարողությունը կարող է անցկացվել լեհական Վրոցլավ քաղաքում, իսկ պաշտոնական փակումը` Պրագայում:
Մինչ այս երկու տեղերում էլ Օլիմպիական խաղեր չեն անցկացվել: 2006 խաղերի հայտ էր ներկայացրել լեհական Զակոպանե քաղաքը, սակայն ՄՕԿ-ն ընտրեց Թուրինը, իսկ Կրակովը ցանկանում էր 2022 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերն անցկացնել, բայց դրանք կկայանան Պեկինում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



