Մեքսիկայի նախագահը հրաժարվել է վճարել ԱՄՆ-ի հետ սահմանում արգելապատնեշի կառուցման համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեքսիկան հույս ունի Դոնալդ Թրամփի պաշտոնակալությունից հետո լավ հարաբերություններ ունենալ ԱՄՆ-ի վարչակազմի հետ, բայց չի վճարելու ԱՄՆ-ի հետ սահմանում արգելապատնեշի կառուցման համար: Այդ մասին, ինչպես եղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենիա Նիետոն: Մեքսիկայի ղեկավարության ներկայացուցիչներն ավելի վաղ արդեն հայտարարել են, որ Մեխիկոն չի վճարի երկու երկների միջեւ արգելապատնեշ կանգնեցնելու համար:
«Մենք տարաձայնություններ ունենք ԱՄՆ-ի հետ, օրինակ, արգելապետնեշը, որի համար չենք վճարելու, բայց մենք պատրաստվում ենք լավ հարաբերություններ ունենալ»,- ասել Է Նիետոն՝ ելույթ ունենալով Մեքսիկայի դեսպանների ու հյուպատոսների հետ կայացած ամենամյա հանդիպմանը:
Հունվարի 11-ին ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել Է, որ Մեքսիկայի հետ սահմանին արգելապատնեշի կառուցումն սկսելու Է՝ չսպասելով Մեխիկոյի հետ բանակցությունների ավարտվելուն: Դրանք , ինչպես, սպասվում Է, կմեկնարկեն Թրամփի պաշտոնակալությունից ամնիջապես հետո, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



