Վախճանվել Է բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Օլիվեր Սմիտիսը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Կյանիքի 92-րդ տարում վախճանվել Է անգլոամերկացի ծագումնաբան, բժշկության եւ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Օլիվեր Սմիտիսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Twitter-ում Նոբելյան կոմիտեի Էջում:
Նշվում Է, որ գիտնականը մահացել Է հունվարի 10-ին ոչ տեւական հիվանդությունից հետո:
Սմիտիսը ծնվել Է 1925 թվականին բրիտանական Հալիֆաքսում, ավարտել Է Օքսֆորդի համալսարանը եւ որպես պրոֆեսոր աշխատել Հյուսիսային Կարոլինայի համալսարանում:
Սմիտիսը, ինչպես նաեւ նրա երկու գործընկերները՝ ամերիկացի Մարիո Քափեկին եւ բրիտանացի սըր Մարթին Էվանսը Նոբելյան մրցանակն ստացել են 2007 թվականին սաղմերի ցողունային բջիջիների օգտագործման ճանապարհով մկների օրգանիզմում հատուկ գենետիկական վերափոխակների ներդրման հիմունքների հետազոտման համար:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...



