Սան Ֆրանցիսկոյից մեկնարկել Է շուրջերկրյա ծովային ճամփորդությունը, որի արժեքը 55 հազար եվրո Է մեկ մարդու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄիացյալ Նահանգների Սան Ֆրանցիսկո քաղաքից մեկնարկել Է շուրջերկրյա ծովային ճամփորդությունը, որի նվազագույն արժեքը մեկ մարդու համար գրեթե 55 հազար եվրո Է: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ճամփորդության կազմակերպիչ ընկերության՝ Silversea Cruises-ի մամուլի տեղեկագրում:
Զբոսաշրջիկները Silver Whisper հանրանավով Սան Ֆրանցիսկոյից մեկնել են հունվարի 6-ին: Ծովային ճամփորդությունը կտեւի 116 օր եւ կավարտվի Մոնտե Կառլոյում:
Նավարկության ընթացքում նավը կմտնի աշխարհի 25 երկրների 62 նավահանգիստներ: Հանրանավի ուղեւորները, մասնավորապես, կկարողանան տեսնել Տեռակոտային բանակը Չինաստանում, կընթրեն Փիռլ Հարբորում, կլինեն Մալթայի թատրոնում:
Silver Whisper նավում սարքավորված են միայն լյուքս դասի նավախցիկներ: Այնտեղ նաեւ կան սպա-սալոն, լողավազան եւ երկու ջակուզի:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



