Հարկադիր կատարման ծառայությունում նոր նշանակումներ են արվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հրամաններով հունվարի 11-ին կադրային նշանակումներ են կատարվել Հարկադիր կատարման ծառայությունում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԴԱՀԿ մամուլի ծառայությունից:
Ծառայության Տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման բաժնի պետի տեղակալ, արդարադատության մայոր Դավիթ Կնյազյանը նշանակվել է նույն բաժնի պետի պաշտոնին:
Ծառայության Շիրակի մարզային բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության մայոր Թադևոս Վարդանյանը նշանակվել է Շիրակի մարզային բաժնի պետի պաշտոնին:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



